Հատուկ ծառայությունները հանցանքով են բացահայտում հանցանքը, անընդունելի՛ է․ կոչ եմ անում ՀԱԵ բարեփոխողներին՝ բարեփոխվեք․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է վերջերս մի խումբ մտավորականների և հանրային գործիչների տարածած հայտարարությանը, որին ինքը ևս միացել է, և որով կոչ է արվում իշխանությանը՝ զերծ մնալ «Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություններից և ինքնիրավչությունից»։

Մարտիրոսյանը նշում է, որ մտավորականի դերը ցանկացած կառույցի կամ իշխանության գործողություններին սթափ հայացք գցելն է, այլ ոչ թե կուրորեն պաշտպանելը։
Նա կարծիք է հայտնել, որ Հայ եկեղեցին լուրջ բարեփոխումների կարիք ունի, ինչը պետք է տեղի ունենար ներսից․

«Եկեղեցին բարեկարգման անհրաժեշտություն ունի։ Ես՝ որպես մշակութային տիրույթի, կոդերի կառավարման մասնագետ, հստակ ասում եմ, որ եկեղեցու այս ռեֆորմը կարող է բերել տնտեսության աճի, սոցիալական արդարության մակարդակի բարձրացման, էկոլոգիայի դրական ընթացքին։ Բայց դա պետք է արվի եկեղեցու ներսից։ Քանի որ չի արվել, բնական է, որ դրսից ճնշում պետք է լինի»,- նշել է նա։
Մարտիրոսյանը անդրադարձել է իշխանության կողմից եկեղեցու ներքին գործերին միջամտության մասին պնդումներին և իշխանության հակադարձումներին․

«Եթե դուք որոշել եք, որ այն հարցերը, որը պետք է ապացուցողական բազա ստեղծեիք, հավաքեիք և օրինական գործընթաց իրագործեիք, դրա փոխարեն անում եք այն, ինչ որ անում եք, սա ես անընդունելի եմ համարում։ Չի կարելի ըմբոստ եկեղեցականին, ով ձեր ասածը չի անում, յոթ տարի առաջվա ենթադրյալ գործողության համար կալանավորել»,- ասել է Մարտիրոսյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իշխանության գործողությունները պետք է լինեն բացառապես օրինական դաշտում։

Արմեն Մարտիրոսյանը քննադատել է նաև գործող իշխանությանը՝ համակարգային փոփոխություններ չիրականացնելու համար։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, ցանկանալով լինել «բարի», ձախողել է իրական ռեֆորմները։

«Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ ուզում էր թե՛ Հայաստանի համար, թե՛ Ղարաբաղի համար լավ բաներ անել, բայց ասում են՝ ճանապարհը դեպի դժոխք սալապատված է բարի ցանկություններով։ Բարի ցանկություն ունենալը դեռ հիմք չէ, որ դու այսինչ բանը փոխես։ Դու պետք է ունենաս գործիքակազմ, որ այդ քո փոփոխությունները ավելի մեծ ավերի չբերեն, քան այս վիճակն է»,- նշել է նա։

Ըստ բանախոսի՝ խնդիրը ոչ թե անձերի, այլ մշակույթի և արժեհամակարգի մեջ է։ Նա պնդում է, որ հասարակությունը չի փոխվել, և շարունակում է առաջնորդվել նույն՝ «նաղդը թողած նիսիայի հետևից ընկնելու» հոգեբանությամբ։

«Ձեր անհեռատեսությունը բերում է այսպիսի խնդիրների։ Նախորդ իշխանություն, քո անհեռատեսությունը բերում է այս խնդիրներին, որ Քոչարյանը դուրս հանեց Ղարաբաղը բանակցային տիրույթից, որ մարտի 1 արեցին, որ հոկտեմբերի 27 արեցին․․․ Դա նշանակում է՝ դուք չեք տիրապետում իրավիճակի»,- եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան