Վախեցնում են՝ Ադրբեջանը կթունավորի ցորենը, խաղում են մեր վախերի վրա․ ինչո՞ւ չեք վախենում՝ ՌԴ-ն նովիչոկով թունավորի․ Առնոլդ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

«Հայաստան ադրբեջանական նավթի և նավթամթերքի հնարավոր ներկրումը փոքր քայլերով առաջընթաց է և ապաշրջափակման գործընթացի մեկնարկ»,- այս տեսակետը Factor TV-ի հետ զրույցում հայտնեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Առնոլդ Բլեյանը՝ մեկնաբանելով հայ և ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հաստատված քննարկումները։

Նրա խոսքով՝ այս գործընթացն ավելի վաղ Ադրբեջանի տարածքով ղազախական, ապա նաև ռուսական ցորենի Հայաստան տեղափոխման տրամաբանական շարունակությունն է։ «Փոքր քայլերով գնում ենք առաջ։ Սկզբից մենք ստացանք ղազախական հացահատիկ, հետո գիտեք՝ ռուսներն իրենց մեջ գցեցին, նույնպես ուղարկեցին։ Հիմա արդեն Վրաստանի տարածքով նավթամթերք է գալու ադրբեջանական», – նշեց Բլեյանը՝ հավելելով, որ այս ամենին բացասական չի կարող նայել։

Առնոլդ Բլեյանը շեշտեց, որ սա ոչ թե միջանցք է, այլ տնտեսական հարաբերությունների հաստատում, քանի որ Հայաստանը, ի տարբերություն միջանցքի տրամաբանության, գանձելու է մաքսատուրքեր։

«Երբ Հայաստանը գանձում է մաքսատուրք, դա նշանակում է, որ դա միջանցք չէ։ Միջանցքի հիմնական գաղափարը այն էր, որ Հայաստանը չգանձի մաքսատուրք, այսինքն՝ տնտեսական օգուտներ չունենա, ինչպես նաև չունենա ընդհանրապես որևէ վերահսկողություն փոխադրամիջոցների նկատմամբ»,- պարզաբանեց նա։ Բլեյանը վստահ է, որ նման սցենար տեղի չի ունենա, և Հայաստանը ստանալու է տնտեսական օգուտներ։

Ի պատասխան ընդդիմադիրների քննադատությանը, թե սրանք փոքր օգուտներ են՝ այն դեպքում, երբ Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, իսկ Թուրքիան կառուցում է Հայաստանը շրջանցող Կարս-Նախիջևան երկաթուղին, Բլեյանը ներկայացրեց իր տեսակետը․

«Շատ հնարավոր է, որ այս ամիս արդեն Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեն։ Շատ հնարավոր է, որ արդեն հունվարին, եկող տարի, բացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար»։ Նա նաև չբացառեց, որ գալիք տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական համայնքի գագաթնաժողովին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր օրակարգի շուրջ համաձայնությանը և դրա վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի բացասական արձագանքին՝ Բլեյանը նշեց, որ Բաքվի անհանգստությունը պայմանավորված է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմամբ։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացումը բերում է Հայաստանի ինքնիշխանության նվազեցմանը, իսկ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ ինքնիշխանության բարձրացմանը, և դա անհանգստացնում է Ադրբեջանին», – կարծիք հայտնեց նա։

Բլեյանի համոզմամբ, Ադրբեջանին ձեռնտու չէ ժողովրդավարական և ուժեղ Հայաստանը։ Բաքվի բողոքը, որ փաստաթղթում ԼՂ հայերը բնորոշվում են որպես փախստականներ, ըստ բանախոսի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը մտահոգված է Հայաստանի՝ արևմտյան ուղեծրում ամրապնդվելու հանգամանքով։

Զրույցի ընթացքում Առնոլդ Բլեյանը խիստ քննադատության ենթարկեց Ռուսաստանի դերը՝ անվանելով «ռազմավարական հակառակորդ», ոչ թե դաշնակից, քանի որ, ըստ նրա, երկու երկրների շահերը հակոտնյա են։ Նա նշեց, որ տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, մասնավորապես, Ղազախստանից կամ Ուկրաինայից ցորեն ներկրելու հնարավորությունը, թուլացնում է Ռուսաստանի լծակները Հայաստանի վրա։

«Իրենք անհանգստացած են, որ իրենց լծակները, որոնք կարող են օգտագործել մեր դեմ, նվազում են։ Մեկ անգամ չենք լսել, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գաք, գազը կփակենք, կթանկացնենք, ցորեն չեք ստանա։ Հիմա մենք հնարավորություն ունենք», – ընդգծեց նա։
Բլեյանը քննադատեց նաև Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, մասնավորապես նրանց, ովքեր, իր բնորոշմամբ, հանդես են գալիս ռուսամետ դիրքերից։ Նրա խոսքով՝ Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ ռուսամետ կուսակցությունների գործունեությունն արգելելով երկիրը կարող է ավելի վճռականորեն շարժվել եվրոպական ինտեգրման ճանապարհով։

Անդրադառնալով 2026թ. ընտրություններին և ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորությանը՝ նա նշեց, որ իշխանությունը կարող է այս թեման օգտագործել իր նախընտրական ծրագրում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան