Զավեշտալի՛ է, թե Արշակ սրբազանը պլան է գցել ինչ-որ մեկի գրպանը․ շինծու գործերը շատ արագ պայթում են․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ գործընթացները ոչ այնքան ներեկեղեցական խնդիր են, որքան իշխանության միջամտություն՝ ուղղորդված կոմպրոմատներով և շանտաժով։ Factor TV-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագին, որին մասնակցել են նաև մի խումբ եպիսկոպոսներ, որոնք պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։

Աբրահամյանը պնդել է, որ պատարագին մասնակցած հոգևորականները խախտել են եկեղեցական կանոնները։ Նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ այդ իրադարձությունը որակել է որպես «իրենց հոգևոր եղբայրներին դավաճանած և սեփական ժողովրդին թշնամի հռչակած ուրացողների հավաքական թշվառություն»։ Հարցազրույցում նա հաստատել է, որ այս որակումը վերաբերում է նաև եպիսկոպոսներին՝ նշելով, որ նրանք խախտել են իրենց հավատարմությունը

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը դժվար է պատարագ անվանել, քանի որ այն «հակաեկեղեցական մոտեցումներով միջոցառում էր»։ Աբրահամյանը սա համարում է իշխանության կողմից ուղղորդվող գործընթաց։ «Սա ոչ այնքան միջեկեղեցական խնդիր է, որքան այն, որ իշխանությունը կարողացել է որոշ հոգևորականի նկատմամբ կոմպրոմատների, շանտաժի միջոցով հասնել նրանց նկատմամբ վերահսկողության և այդ վերահսկողությունն օգտագործում է իր ներքաղաքական օրակարգը, այս դեպքում՝ Մայր Աթոռի դեմ իրացնելու համար», – նշել է նա։

Աբրահամյանը տարբերակում է դրել հոգևորականի կողմից դիրքորոշում հայտնելու և պետության՝ եկեղեցու գործերին ուղղակիորեն խառնվելու միջև։ «Քրիստոնյան կարող է մասնակցել պատարագի, բայց ոչ թե գնա պարտադրի, թե ինչպես պետք է իրականացվի այն պատարագը, որն, ըստ էության, պատարագ չի դառնում», – ընդգծել է նա՝ իշխանության ներկայացուցիչների գործողությունները որակելով որպես եկեղեցական կանոնները խախտելու փորձ։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկման մասին, թե աբսուրդ է, երբ կուսակցության ղեկավարը չի գլխավորում ցուցակը, Տիգրան Աբրահամյանը նշել է, որ դա ՀՀԿ-ի ներքին որոշումն է։ Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ ընտրական ցուցակ չի գլխավորելու։ «Մեր խնդիրն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ է, և ես այստեղ առանձնապես տեղին չեմ համարում մտնելու և այս թեման…», – ասել է նա։

Ըստ Աբրահամյանի՝ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հիմնական նպատակը պետք է լինի այն ձայների հետևից գնալը, որոնք դեռևս որևէ մեկին չեն պատկանում, այլ ոչ թե միմյանց հետ մրցակցելը։ «Խնդիրն այն չէ, որ Հանրապետականը երկու-երեք տոկոս ավելի ունենա Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքից կամ հակառակը։ Այստեղ խնդիրն այն է, որպեսզի ընդդիմադիր բոլոր ուժերը միասին ունենան 50%+1%, որպեսզի կարողանան օրվա իշխանությանը հեռացնել պետության ղեկից», – եզրափակել է Տիգրան Աբրահամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան