Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Բոլորը

«Այսօր մեր հայրենակիցներից շատերը լավ ապրելն ուտել-խմելու, քեֆերի մեջ են տեսնում, մինչդեռ պետք է հստակ սահմանել՝ որն է ապրելը, լավ ապրելը. ես չեմ կարող լավ ապրել, եթե շուրջս համատարած ատելություն և թշնամանք կա: Արվեստի դերն այդ թշնամանքը մաքրելը, զտելը պետք է լինի, այլապես չեմ կարծում, որ այդ մթնոլորտում կարող է որևէ դրական ու կարևոր բան ծնվել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է դերասան Սամվել Թոփալյանը:

Նա նկատում է՝ կանգնած լինելով բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերների առջև՝ մեր հասարակությունը խառն է, շփոթված. «Մարդիկ չեն հավատում և չեն վստահում ոչ ոքի: Մենք պետք է վերագտնենք մեր մեջ հավատը, հստակ պատկերացնենք՝ ինչ է հայրենիքը: Այն ուղղակի բառ չէ, հայրենիք սիրելն այն է, երբ տուն ես կառուցում քո հողի վրա և ապրում ես այդ տան մեջ, երբ երեխա ես ունենում ու լավ ես դաստիարակում նրան»,-ասում է մեր զրուցակիցը:

Սամվել Թոփալյանն անդրադառնում է նաև հայաստանյան մշակութային կյանքին, մեր երկրում թատրոններ փակելու պրակտիկային. «Հանրության ուղեղում ներարկում են, թե թատրոնները բեռ են իրենց համար, մինչդեռ կայացած թատրոն փակելն, ինչպիսին, օրինակ, «Գոյ»-ն էր, կարծում եմ՝ մարդասպանության պես բան է: Պետությունը, եթե չի օգնում, կարող է գոնե չխանգարել»:

Դերասանը խոսում է Հայաստանում ձևավորված կինոմիջավայրի մասին: Նա տեսակետ է հայտնում, որ հայ ժամանակակից կինոն (խոսքը փառատոնային ֆիլմերի մասին չէ) հաճախ կտրված է հայկական իրականությունից. «Թեմաները կապ չունեն մեզ հետ: Պատճառաբանում են, թե նման ֆիլմերը գումար չեն բերում, բայց չեն էլ փորձում այդպիսիք նկարել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան