«Համաներման ակտը շնորհ է, արտոնություն». Արտակ Զեյնալյանը՝ «Սասնա ծռերին» համաներում շնորհելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 21:15
«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 21:01
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
13.08.2026 | 20:47
Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
13.08.2026 | 20:34
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ
13.08.2026 | 20:20
Օգոստոսի 17-ից Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում տրանսպորտի կանգառն արգելվում է
13.08.2026 | 20:08
Խոշոր պայթյուն՝ Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանում
13.08.2026 | 20:00
Ռազմական գնումները՝ առանց մրցույթի․ ի՞նչ է փոխվել «Գնումների մասին» օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:44
Իսպանիայի Սուպերգավաթը կանցկացվի Ստամբուլում
13.08.2026 | 19:30
Հայաստանում իսլամի պարտադիր ուսուցման կեղծ պատմությունը․ ովքեր էին այն տարածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:30
Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
13.08.2026 | 19:21
Ես չեմ կարա վստահեմ Ադրբեջանի նախագահին․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները 600-800 միլիարդ ռուբլի է գնահատվում
13.08.2026 | 19:00
Երեք վարույթ և խուզարկություն՝ Գիվի Հովհաննիսյանի «անցանկալի» որոշումներից հետո․ ինչ է կատարվել 
13.08.2026 | 18:48
Գործընկերս ասաց` Սիսակ ջան, նստի, հետ գնացի. Սիսակ Գաբրիելյանը` Էդգար Ղազարյանի ուղղությամբ գնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 18:34
1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ԲԸՏՄ
Բոլորը

Հայաստանում առաջին անգամ չէ, որ կիրառվում է նման համաներում: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» նկատմամբ համաներման կիրառման շուրջ քննադատություններին:

«Հիշում եք՝ 2006 թվականի համաներում, Մարտի 1-ի դեպքերի ամբաստանյալների և մեղադրյալների նկատմամբ էր մեծ հաշվով: Նաև 1996-ի իշխանափոխություններից հետո մարդկանց բանտերից ազատեցին: Այսինքն՝ սա նորություն չէ: Եթե խոսքը գնում է տարբերակված մոտեցման մասին, ապա օրինաչափ վարքագիծը կամ օրինաչափ իրավունքը նախատեսված է քրեական օրենսգրքով»,- հավելեց Արտակ Զեյնալյանը:

Համաներման ակտը, ըստ արդարադատության նախարարի պաշտոնակատարի, տարբերակված մոտեցումների համախումբ է. «Սա իրավունք չէ, սա պետության կողմից պարտականություն չէ, որ ի կատար է ածվում: Սա շնորհ է, արտոնություն, որը պետությունն իրականացնում է իր հայեցողության շրջանակում, հասարակությունից ստացած պատվերի, հանձնարարության շրջանակում»:

Մանրամասները՝ տեսանյութում