ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնցում վերջինս որոշ հոգևորականների մեղադրել էր գործակալ լինելու մեջ։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ երկրի ղեկավարի խոսքերը հիմնված են կոնկրետ տեղեկությունների վրա, նույնիսկ եթե դրանք դեռևս ամբողջությամբ հրապարակված չեն։

«Վարչապետը որևէ բան հենց այնպես չի ասում․․․ Իր ասած ցանկացած, նույնիսկ անմեղ թվացող, արված արտահայտության տակ դրված են փաստեր»,- նշել է Բադալյանը՝ հավելելով, որ այդ փաստերը դեռևս հրապարակման ենթակա չեն կամ գտնվում են իրավական գործընթացների փուլում։

Խոսելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ իշխանական պատգամավորը պնդել է, որ այն ուղղորդված է եղել դրսի կենտրոններից։ Ըստ նրա՝ շարժման վերափոխումը սահմանազատման դեմ բողոքից դեպի վարչապետի հրաժարականի պահանջ վկայում է դրա ոչ ինքնաբուխ լինելու մասին։

«Այդ շարժումը հստակ նպատակով սկսվեց հենց այդ նպատակով՝ դեմ սահմանազատմանը, որը ՀՀ սահմանների որոշակիացման դեմ շարժում էր, և դա չէր կարող ներքին լինել։ Դա որևէ դեպքում չէր կարող ՀՀ քաղաքացու որոշումը լինել»,- ասել է Բադալյանը։
Նա նաև ընդգծել է, որ անկախ նրանից, թե ով է եղել շարժման գլխին, գործընթացը պարունակել է պետությանը սպառնացող վտանգներ. «Որ կողմից էլ մենք մոտենանք այս հարցին, մենք ունենք պետությանը սպառնացող վտանգավոր․․․ ինչ-որ էլեմենտ այս ամբողջ շարժումների մեջ»։
Անդրադառնալով Եկեղեցու դերակատարմանը՝ Լուսինե Բադալյանը կարծիք է հայտնել, որ հոգևոր կառույցն իր լծակներն օգտագործում է քաղաքական նպատակներով, ինչը խոչընդոտում է խաղաղության գործընթացին։

«Եկեղեցին իրենց բոլոր լծակները օգտագործում է քաղաքական գործընթացները վիժեցնելու համար․․․ Այն սրբազանը, որը օրհնեց խաղաղությունը և խաղաղություն տանող գործընթացը, այս իշխանություններին մաղթելով հաջողություններ, որովհետև այո, խաղաղությունը քրիստոնեություն է․․․ այդ դեպքում Կաթողիկոսը և Հայ Առաքելական եկեղեցին հայտարարություն տարածեցին՝ ասելով, որ մեր հետ համաձայնեցված չէ»,- հիշեցրել է պատգամավորը՝ նկատի ունենալով Բագրատ արքեպիսկոպոսի նախկին դիրքորոշումները։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու իշխանությունը չի հրապարակում իր ունեցած ապացույցները կամ «կոմպրոմատները» եկեղեցականների դեմ, եթե դրանք իրականում գոյություն ունեն, Բադալյանը նշել է, որ ամեն ինչ իր ժամանակին կլինի։

«Ամեն ինչ ունի իր ժամանակը և իր պատեհ պահը, և սա բնավ պատեհ պահը չէ․․․ Օրենքը երբ որ թույլ կտա, ինչ որ թույլ կտա, էդ մասով, վստահ, միևնույնն է, գաղտնազերծվելու է, հրապարակվելու է, ամեն ինչ էլ արվելու է»,- եզրափակել է Լուսինե Բադալյանը։

Հարցազրույցի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի դիրքորոշումը միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ուկրաինացի երեխաների վերադարձի վերաբերյալ բանաձևերին չմիանալու կամ ձեռնպահ քվեարկելու փաստը։ Բադալյանը հերքել է այն պնդումը, թե Հայաստանի իշխանությունը վախենում է Ռուսաստանից։

«Մեր իշխանությունը այն իշխանությունը չէ, որը վախենում է»,- շեշտել է նա՝ հավելելով, որ նման որոշումները կայացվում են՝ ելնելով անվտանգային ռիսկերից և պետական շահից, իսկ կոնկրետ քվեարկության վերաբերյալ կառավարությունը լրացուցիչ պարզաբանումներ կտա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան