Եթե Փաշինյանն ընդուներ 2019-ի պլանը, ԱԺ ընդդիմությունը կմեղադրեր՝ հողերը հանձնում է, հիմա մեղադրում են՝ ինչու չհամաձայնվեց․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս մամուլում հրապարակված արցախյան բանակցային գործընթացին վերաբերող գաղտնի փաստաթղթերը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին և բանակցային տարբեր նախագծեր («Լավրովյան պլան» և այլն), քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի համար որևէ նորություն չեն պարունակում։ Factor TV-ի եթերում նա նշել է, որ այդ փաստաթղթերը ներկայումս ունեն միայն պատմական, բայց ոչ քաղաքական նշանակություն։

Ըստ Նավասարդյանի՝ հրապարակված փաստաթղթերը վերաբերում են մի ժամանակաշրջանի, որն անդառնալիորեն անցել է։ Նա ընդգծում է, որ նախկինում սեղանին դրված փաստաթղթերը հաշվի չէին առնում Հայաստանի և Ադրբեջանի իրական, համատեղ շահերը, այլ միտված էին տվյալ պահի իրողությունների սառեցմանը։

«Այդ փաստաթղթերը կա՛մ ավելի ընդունելի էին Ադրբեջանի համար, կա՛մ ավելի ընդունելի էին Հայաստանի համար, բայց ամեն դեպքում՝ միայն տվյալ պահի համար, այլ ոչ թե կայուն խաղաղություն և կայուն հարաբերությունների նորմալացում ապահովող էին»,- նշում է վերլուծաբանը։

Նավասարդյանի համոզմամբ՝ միջազգային հանրությունն ու միջնորդները խնդիրը դիտարկում էին որպես հակամարտության կառավարում, ոչ թե լուծում, ինչը ի վերջո հանգեցնելու էր ստատուս-քվոյի փլուզմանը։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժել է բանակցային առաջարկները և դրանով պատերազմ հրահրել՝ Նավասարդյանը հիշեցնում է, որ բանակցային գործընթացը փակուղի էր մտել դեռևս 2011 թվականին՝ Կազանի հանդիպումից հետո։ Դրանից հետո տեղի ունեցածը նա որակում է որպես «բանակցային գործընթացի իմիտացիա»։

Վերլուծաբանը կարծում է, որ 2018-ից հետո գործող իշխանության սխալը ոչ թե «Լավրովյան պլանի» մերժումն էր, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների չիրագործումը՝ ուղիղ խոսակցության բացակայությունը Ալիևի հետ։

«Նիկոլ Փաշինյանի կողմից պետք է իրականացվեր այն, ինչի խոստումները կարծես թե մենք տեսել էինք 2018 թվականի, պայմանականորեն՝ Դուշանբեում․․․ Պետք է փորձեին խոսել իրար հետ։ Միայն այդ դեպքում կարելի էր հավասարակշռել շահերը և ակնկալիքները»,- ասում է Նավասարդյանը։

Մեկնաբանելով 2016 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանի գրած նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ ՀՀ երրորդ նախագահը զգուշացնում էր Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման և պատերազմի վտանգի մասին՝ Նավասարդյանը նկատում է, որ դա վկայում է հենց Սարգսյանի մոտ Ռուսաստանի նկատմամբ վստահության պակասի մասին։

«Ինքն էլ էր սկսում կասկածել, որ Ռուսաստանը մշտապես կկատարի այն դերը, որը կատարեց Քառօրյա պատերազմի ընթացքում [կանգնեցնելով պատերազմը]»,- նշում է բանախոսը՝ հավելելով, որ Ռուսաստանի շահագրգռվածությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ի վերջո գերակշռեց։

Անդրադառնալով ներկայիս իրավիճակին և ընդդիմադիր դաշտից հնչող քննադատություններին, թե իշխանությունը գնում է զիջումների՝ Նավասարդյանը պնդում է, որ այլընտրանքը պատերազմն է կամ տոտալ կապիտուլյացիան։ Նա քննադատում է այն մոտեցումը, որ պետք չէ խոսել Ադրբեջանի հետ։

«Մնալ կոմֆորտային զոնայում, չգնալ այնպիսի իրավիճակների, որտեղ դուք այդքան էլ կոմֆորտային չեք ձեզ զգում, որովհետև գիտեք՝ ում հետ եք խոսում և ինչպիսի սկզբունքներ և շահեր պաշտպանողներ են այդ մարդիկ․․․ Բայց օբյեկտիվը հենց այդ իրողությունն է»,- ընդգծում է վերլուծաբանը։

Նավասարդյանը եզրափակում է, որ «լավագույն լուծումները» մնացել են անցյալում, և այսօր անհրաժեշտ է գործել առկա ծանր իրողությունների պայմաններում՝ փորձելով ուղիղ բանակցությունների միջոցով խուսափել վատթարագույն սցենարներից, քանի որ միջնորդները կա՛մ անկարող են, կա՛մ ունեն իրենց սեփական, հաճախ հակասական շահերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան