Պուտինը հայտարարել է, որ «ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ցանկացած դեպքում կազատագրվեն»

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքները «կազատագրվեն ցանկացած դեպքում», գրում է Meduza-ն։

«Ամեն ինչ հանգում է դրան։ Կա՛մ մենք ազատագրում ենք այս տարածքները զենքի ուժով, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ կռվել»,- ասել է Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի այդ շրջանների բնակիչները «քվեարկել են անկախության օգտին»։

«Մենք անմիջապես ասացինք Ուկրաինային, ուկրաինական զորքերին. ժողովուրդը չի ուզում ապրել ձեզ հետ, դուրս բերեք ձեր զորքերը, և ռազմական գործողություններ չեն լինի։ Ոչ, նրանք նախընտրեցին կռվել, և հիմա նրանք  կռվում են»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Բացի այդ, Պուտինն առաջին անգամ անձամբ մեկնաբանել է Կրեմլի բանակցությունները ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ, որոնք տեղի են ունեցել երեքշաբթի։ Հանդիպումը երկար է տևել, քանի որ պետք է քննարկեին խաղաղության առաջարկների յուրաքանչյուր կետը։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է դրանք առանձին քննարկել։

«Հասնել նրան, որ հակամարտող կողմերը գան որոշակի կոնսենսուսի, հեշտ գործ չէ»,- հայտարարել է Պուտինը:

Հարցին՝ արդյո՞ք կան կետեր, որոնց հետ Ռուսաստանը համաձայն չէ, նա պատասխանել է. «Այո, կային նման հարցեր, և մենք դրանք քննարկել ենք»։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը պնդել է, որ «ամերիկացի գործընկերների ներկայացրածն այս կամ այն ​​կերպ հիմնված էր Ալյասկայում նախագահ Թրամփի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների վրա»։

«Մեծ Ութնյակ» (G8) վերադառնալու ցանկության մասին հարցին էլ Պուտինը բացասական է պատասխանել։ Ռուսաստանի նախագահը նշել է՝ «պատահել է», որ ինքը գործնականում դադարեցրել է մասնակցել G8-ի հանդիպումներին։

«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու են G7-ի մաս կազմող երկրներն իրենց անվանում G7։ Ի՞նչն է դրանում մեծ»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ դա «մնում է կարևոր հարթակ. նրանք աշխատում են, քննարկում են հարցեր և որոշումներ կայացնում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի