Սերժ Սարգսյանն իմացել է՝ Լավրովի պլանը իրագործվելու է, Փաշինյանին զիջեց իշխանությունը, որ մեղքն իրեն չվերագրվի․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
Բոլորը

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, նախկին և ներկա իշխանությունների վարած քաղաքականությանը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։

Մեկնաբանելով Կառավարության կողմից հրապարակված արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը՝ Սեֆիլյանը նշել է, որ Արցախի խնդիրը նոր չէ, և վերջին 30 տարիների ընթացքում հայկական կողմը ռեսուրսները վատնել է՝ հրաժարվելով 90-ականների սկզբի հիմնական նպատակից՝ Արցախի միացումից Հայաստանին։

«Արցախյան շարժումը սկսել էր միացման նպատակով։ Ամբողջ խնդիրը, որ այս 30 տարիների ընթացքում մենք ոչ մի հաջողություն չենք ունեցել և այդ 30 տարիների ընթացքը հօգուտ ադրբեջանական կողմին է եղել, դրա պատճառը եղել է այն, որ մենք արդեն 90-ականների սկզբին հրաժարվեցինք մեր գլխավոր գաղափարից, մտքից՝ Մոսկվայի հրահանգով»,- նշել է Սեֆիլյանը։

Ըստ քաղաքական գործչի՝ 2020 թվականի պատերազմը և դրա ծանր հետևանքները «Լավրովյան պլանի» իրագործումն էին, որի նախապատրաստական աշխատանքները տեսանելի էին դեռ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Սեֆիլյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում էր՝ իշխանության մնալու դեպքում ստիպված է լինելու կատարել այդ պլանի պահանջները (տարածքների հանձնում, ռուսական զորքերի վերադարձ), ուստի 2018 թվականին իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանատվությունից խուսափելու համար։

«Սերժ Սարգսյանն իր իշխանությունը զիջեց 18 թվականին Փաշինյանին։ Փաշինյանին իշխանությունը տրվել է Սերժ Սարգսյանի կողմից, և տրվել է նրա համար, որպեսզի իրականացվի Լավրովյան պլանը»,- հայտարարել է Սեֆիլյանը։

Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Սեֆիլյանը նշել է, որ թեև Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է, սակայն Արևմուտքը, փորձելով դուրս մղել Ռուսաստանին, ակամա աջակցում է թուրքական գործոնի հզորացմանը։ Նա քննադատել է ՀՀ իշխանությանը՝ Թուրքիայի ազդեցության մեծացմանը նպաստելու մեղադրանքով։

«Մեր նպատակը հնարավորինս լայն համախմբում ձևավորելն է՝ դեմն առնելու այս թուրքացմանը․․․ Մենք քանի որ գտնվում ենք նոր աշխարհակարգի ձևավորման փուլում, նաև այդ փուլում այս տարածաշրջանից ռուսական ազդեցությունը պիտի հնարավորինս թուլանա, և այդ ռուսական ազդեցության թուլացման կամ փոխարինման հարցում, ցավոք, Միացյալ Նահանգները օգտագործում է թուրքական կողմին»,- ասել է նա։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Սեֆիլյանը հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը ևս կառավարվում է նույն կենտրոնից՝ Մոսկվայից, և նշել, որ ընտրական գործընթացները ներկա փուլում կեղծ օրակարգ են։ Նա կարևորել է համազգային մոբիլիզացիան և դիմադրությունը՝ երկիրը սպառնացող վտանգներից փրկելու համար։

«Եթե մենք հիմա մրցակցության հանգամանքը մի կողմ չթողնենք, ընդհանրապես մրցակցելու ժամանակ կարող է չգա, եղածն էլ կկորցնենք»,- եզրափակել է Ժիրայր Սեֆիլյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան