Գյումրի–Կարս երկաթուղու շահագործման հարցով անցկացվել են Հայաստան–Թուրքիա տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը
Քաղաքականություն
28.11.2025 | 19:18
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Ախուրիկ–Աքյաքա անցակետում և Գյումրիում՝ շարունակելով Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնման և շահագործման տեխնիկական քննարկումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Անցկացվել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»,- ասված է հաղորդագրությունում:
