Կա ձայնագրություն՝ կաթողիկոսն ստիպել է հոգևորականներին ընդդիմության հանրավաքին գնալ, Մայր աթոռը դարձրել են Հայաստան դաշինքի շտաբ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
27.03.2026 | 18:13
Ինչպես են դիմավորել Պապիկյանին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:10
Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվեց // Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 18:05
23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին
27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին և իշխանության դիրքորոշմանը։ Պատգամավորն ասել է, որ իշխող քաղաքական ուժն աջակցում է այն գործընթացներին, որոնք միտված են եկեղեցու «նորոգմանը»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջած հոգևորականների հանդիպմանը, Հակոբյանը նշել է, որ իշխանությունն այդ մարդկանց դիտարկում է նախևառաջ որպես քաղաքացիներ, ովքեր կիսում են իրենց օրակարգը։

«Վարչապետը դեռևս մեկ-երկու ամիս առաջ հրապարակում էր արել, որ հավաքվեն եկեղեցու նորոգման շուրջ այն քաղաքացիները, որոնք հավատում են այդ նորոգման օրակարգին, որոնք հավատում են Վեհարանն ազատելու օրակարգին։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն աջակից քաղաքացիներին, որոնք կիսում են այս օրակարգը»,- նշել է պատգամավորը։

Ի պատասխան դիտարկմանը, թե այդ անձինք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը և ըստ եկեղեցական կանոնների՝ խնդրահարույց կարգավիճակ ունեն, Հակոբյանը հակադարձել է՝ նշելով, որ դա եկեղեցու ներքին խնդիրն է, իսկ իրենց համար կարևորը Վեհարանը ազատելու նպատակն է․

«Եկեղեցու նորոգման այս օրակարգին մենք աջակցում ենք ցանկացած մարդու։ Իսկ նրանց վարքագծային որոշ չափանիշներին, որոնց դուք նշում եք, թե չեն համապատասխանում, մենք դա չենք քննարկում»։

Հասմիկ Հակոբյանը հայտարարեց, որ եկեղեցու բոլոր խնդիրների աղբյուրը գործող Կաթողիկոսն է, և նրա հեռացումը անհրաժեշտություն է համարում։

«Եկեղեցու գլխին կանգնած է Կաթողիկոսը, որից սկսվում են բոլոր պրոբլեմները։ Այդ Կաթողիկոսի հարցն է այսօր դրված օրակարգում։ Եվ մենք չենք ուզում տեսնել Կաթողիկոս, որը քաղաքական է, Կաթողիկոս, որը ընդդիմադիր շարժումների առաջնորդ է»,- ընդգծել է նա։

Պատգամավորը կոչ է արել եկեղեցականներին ինքնամաքրվել և ընտրել նոր առաջնորդ․ «Մենք չենք ուզում տանել և այնտեղ նշանակել Կաթողիկոս։ Ասում ենք՝ դուք ձեր ժողովները գումարեք, ինքնամաքրվեք, ընտրեք նորմալ հոգևորական, որը հարիր կլինի մեր և՛ քրիստոնյաներին, և՛ ազգին, և՛ եկեղեցուն»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունը կոմպրոմատներ (վարկաբեկիչ նյութեր) է կիրառում հոգևորականների դեմ՝ նրանց ենթարկեցնելու համար, Հակոբյանը հերքել է նման գործելաոճը՝ նշելով, որ եթե անձը խնդիրներ ունի, ապա դա հենց տվյալ անձի խնդիրն է։

«Եթե այդ գաղտնի բանը դուք գիտեք, ո՞նց կարելի է դնել իր առաջ և ասել՝ կամ-կամ… Խնդիրը կա, և ասում են՝ բայց պետք է աչք փակել։ Խնդիրը տեսնող հոգևորականը, եթե ինքը նախանձախնդիր է, եթե ինքը անտարբեր չէ այդ համակարգին, ինքը պետք է չլռի»,- ասել է պատգամավորը։

Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը՝ Հակոբյանը նշել է, որ դա քաղաքական իշխանության հասնելու փորձ է, որին իրենք դեմ են։

«Իրենք հստակ հրապարակել են՝ ինչին են դեմ։ Դեմ են նրան, որ Կտրիճ Ներսիսյանը կոծկում է իր մի բարձրաստիճան հոգևորականի հետ կապված խնդրահարույց պահվածքը և որ դրա վրա աչք է փակում։ Հիմա էլ ասում են՝ ինչի՞ են թիրախավորում մեր հոգևոր դասին։ Ինչո՞ւ են դեմ խոսում։ Իրենք Ալիևի կոշիկ լիզողներ են…»։

Եզրափակելով զրույցը՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ Կաթողիկոսը չի համապատասխանում հոգևոր առաջնորդի չափանիշներին. «Այդ անձը, որը նստած է Վեհարանում, չի համապատասխանում այն չափանիշներին, որը պետք է ունենա՝ կոնկրետ այդ պաշտոնում գտնվելիս»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան