Մոսկվան ստացել է Ուկրաինայի պլանի հիմնական պարամետրերը Կիևի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների ժնևյան քննարկումից հետո

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան ստացել է Ուկրաինայի խաղաղության ծրագրի հիմնական պարամետրերը Ժնևում Կիևի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների կողմից դրա քննարկումից հետո:Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Հիմնական պարամետրերը փոխանցվել են։ Հաջորդ շաբաթ Մոսկվայում կինի քննարկում»,- ասել է Պեսկովը։

Հարցին՝ ո՞վ պետք է ճանաչի ուկրաինական կարգավորման վերաբերյալ որոշումները՝ առանձին երկրնե՞ր, թե՞ ՄԱԿ-ը, Պեսկովը պատասխանել է․ «Այդ բոլոր նրբությունները կորոշվեն բանակցությունների ընթացքում։ Մենք չենք ուզում առաջ անցնել և քննարկումներ անցկացնել նման հրապարակային ձևաչափով։ Կարծում ենք՝ դա ճիշտ չէ»։

Բացի այդ, Կրեմլի խոսնակին խնդրել են պարզաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան իրենց կողմից զբաղեցրած տարածքներից, հարցնելով՝ արդյո՞ք դա վերաբերում է Դոնբասին, Զապորոժիեին և Խերսոնին։

«Մենք հիմա չենք նշի բոլոր մանրամասները։ Նախագահը երեկ կոչ է արել։ Այս ամենը կքննարկվի»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը «ժամանակին կհայտարարի Ուիթկոֆի այցի ճշգրիտ ամսաթիվը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի