Աբսո՛ւրդ է, պետությունը Կճոյանի միջոցով վերցրել է եկեղեցու մաքրումն իր վրա, բա Քյարամյա՞նը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և իշխանության միջև առկա լարվածությանը, հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերին և հոգևորականի կողմից Գարեգին Բ-ի հեռացման պահանջին։

Անդրադառնալով  հոգևորականների նախաձեռնությանը և Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին զուգահեռ ընթացող իրավական գործընթացներին՝ Սաքունցը տարանջատել է հոգևոր ծառայությունը քրեորեն պատժելի արարքներից։ Ըստ իրավապաշտպանի՝ հոգևորականների նկատմամբ հարուցված գործերը հիմնված են կոնկրետ փաստերի վրա և չեն կարող դիտարկվել որպես հոգևոր գործունեության ճնշում։

«Հարուցված քրեական գործերն ունեն փաստեր՝ կապված բռնության, զենքի ապօրինի շրջանառության հետ, որոնք ամենևին հոգևոր գործունեության բնագավառին չեն վերաբերում։ Կապ չունի, ուզում է հոգևորական, ուզում է սովորական քաղաքացի լինել»,- նշել է Սաքունցը։
Սաքունցի գնահատմամբ՝ Հայ առաքելական եկեղեցին տարիներ շարունակ սերտաճած է եղել նախկին իշխանությունների հետ և սպասարկել է նրանց շահերը։ Նա հիշեցրել է 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները, որոնցով եկեղեցուն տրվեց արտոնյալ կարգավիճակ՝ ի տարբերություն այլ կրոնական կազմակերպությունների։

«Եկեղեցին երկար ժամանակ եղել է հակաժողովրդավարական իշխանության հիմնասյուններից մեկը և սերտաճած է եղել պետական կառավարման հետ», – ասել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ եկեղեցու և պետության տարանջատումը պետք է լինի աշխարհիկ պետության կարևորագույն սկզբունքներից մեկը։

Անդրադառնալով համացանցում տարածված՝ հոգևորականներից մեկին վերաբերող անձնական բնույթի տեսանյութին, Սաքունցը խստորեն դատապարտել է նման գործելաոճը՝ անկախ նրանից, թե ում դեմ է այն ուղղված։ Նա շեշտել է, որ գաղտնի տեսաձայնագրությունը օպերատիվ-հետախուզական միջոցառում է, որը կարող է իրականացվել միայն օրենքով և բացառապես քրեական գործի շրջանակներում։
«ԿԳԲ-ական մեթոդները, անկախ նրանից՝ ում կողմից են կիրառվում, ինձ համար անընդունելի են։ Ես մի պահանջ ունեմ Քննչական կոմիտեից՝ քննել այդ տեսաձայնագրության կատարողին, տարածողին և ենթարկել պատասխանատվության»,- հայտարարել է Սաքունցը՝ ընդգծելով, որ նման արտահոսքերը վկայում են համակարգային անօրինականության մասին։

Խոսելով վարչապետի ակնարկների մասին՝ կապված եկեղեցում «գործակալների» առկայության հետ, Սաքունցը ուշադրություն է հրավիրել Հայ առաքելական եկեղեցու և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների վրա։ Նա քննադատել է եկեղեցուն՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային ներքաշված զինվորականներին օրհնելու և Կրեմլի հետ սերտ կապեր պահպանելու համար։

«Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի և Ռուսիայի թեմի ղեկավարը շքանշան է ստանում Պուտինից՝ պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից… Հայ առաքելական եկեղեցին ո՞նց է իրեն թույլ տալիս մասնակցել պատերազմական հանցագործություն կատարող ռեժիմի գործողություններին, ավելին՝ աջակցել», – հարցադրում է արել իրավապաշտպանը։

Սաքունցը բացառել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը՝ կապված վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների և ցույցերի հետ։ Նա հստակեցրել է, որ ատելության խոսքը, բռնության կոչերը կամ բռնի գործողությունները քաղաքական հետապնդման տիրույթում չեն դիտարկվում՝ համաձայն Եվրոպայի խորհրդի սահմանումների։

«Քաղաքական հայացքները ատելության խոսքը չեն։ Պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից շքանշան ստանալը կամ ագրեսիային աջակցելը հայրենասիրություն չէ», — եզրափակել է Արթուր Սաքունցը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան