Նիկիտա Սիմոնյանի մարմինն ամփոփվել է Վագանկովյան գերեզմանատանը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նոյեմբերի 27-ին հուղարկավորվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը, հաղորդում է «РИА Новости»-ն։

Այսօր Մոսկվայի «Սպարտակի» տնային ստադիոն «Լուկոյլ Արենայում» կայացել էր Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը։ Նախօրեին Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի էր ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը, որին «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներից մասնակցել էին Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Նազար Պետրոսյանը։

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել էր նոյեմբերի 23-ին։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» հետ նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է: ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել 1958թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։ Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974թթ․ աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985թթ․: 1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։