Առանց նախապայմանների պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կարող եմ ասել նույնը, ինչ ասվել է միշտ. Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Խնդրում եմ որևէ մեկը որևէ կերպ չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ որևէ կերպ նսեմացնում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար և մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ: Դա մեզ համար անվտանգության խնդիր է. ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային անվտանգության, և դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային շարժմանն ու պրոցեսին» ,- հավելեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է փակ սահմանին. նա հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանը փակ է Թուրքիայի կողմից, և փակ է ղարաբաղյան հակամարտության պատճառով:

«Եվ դա վատ քաղաքականություն է: Քանի որ եթե որևէ մեկը հույս ունի, որ կարող է Հայաստանի կամ Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ուղղակի սխալվում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: