Փաշինյանն ասում է՝ պարտությունը մեզ անկախություն է բերել, դա մեծագույն սուտ է, քանդում է մեր ողնաշարը. Մարինե Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածքների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո իշխող քաղաքական ուժի որդեգրած «Իրական Հայաստան» կոնցեպտին՝ քննադատելով հիմքում ընկած գաղափարախոսությունը։ Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին՝ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա, և կուսակցությունն ինքնին գաղափարական հենք չունի։

«Իմ տպավորությամբ՝ ՔՊ ասելն այնքան էլ ճիշտ չէ, ես կարծում եմ՝ այնտեղ ամեն ինչ մեկ մարդ է որոշում։ Իսկ այդ մեկ մարդը, որին գիտեք՝ ով է, և ինքը որոշում է, ինքը չունի ո՛չ հայացքներ, ո՛չ գաղափարներ․․․ Իր նպատակները ոչ գաղափարական են, ոչ գաղափարաքաղաքական, այլ ընդամենը իշխանություն պահելու»,- նշել է հրապարակախոսը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը և պատերազմի հետևանքներին՝ Մարինե Պետրոսյանը սարսափելի է որակել այն թեզը, թե պարտությունն օգնել է Հայաստանին ձեռք բերել անկախություն։ Ըստ նրա՝ դա կեղծիք է, որը քայքայում է ազգային ողնաշարը։
«Ինքը [Փաշինյանը] ասում է՝ այդ պարտությունը լավ բան է, մենք պետք է ուրախանանք, որ պարտվել ենք, որովհետև պարտությունը մեզ անկախություն է բերել։ Դա ամենամեծ, ուզում եմ ասել՝ մեծագույն սուտն է, ինքը քանդում է մեր ամբողջ․․․ մեր ամենակարևոր, մեր ողնաշարն է քանդում»,- ասել է գրողը։

Մարինե Պետրոսյանը հակադարձել է նաև այն պնդումներին, թե Արցախյան շարժումը Հայաստանին կախվածության մեջ է դրել Ռուսաստանից։ Նա շեշտել է, որ 1988-ի շարժումը հենց հակասովետական և հակամոսկովյան բնույթ ուներ, իսկ անկախացումը կատարվել է Արցախով։
«Նիկոլ Փաշինյանը, եթե ինքը ասում է, որ Արցախի շարժումով մենք կախված էինք ռուսներից, ճիշտ հակառակն է ասում իրականությանը։ Արցախյան շարժման ժամանակ երբեք չի եղել Բաքվի դեմ [պայքար], եղել է Մոսկվայի դեմ, որովհետև Մոսկվան էր որոշում ընդունողը»,- ընդգծել է նա։

Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ հրապարակախոսը իշխանությունների վարքագիծը որակել է որպես ինքնանվաստացում, որը ներկայացվում է իբրև պրագմատիզմ․ «Ասել, որ ամբողջ Արցախյան շարժումը սխալ էր, որ մենք ատում էինք ձեզ… դա դիվանագիտորեն սխալ է, հետո ամենակարևորը՝ սուտ է։ […] Մենք, դուրս է գալիս, ինչ-որ ֆաշիստներ էինք, մենք ինչ-որ հիմար ազգ ենք, որ մեզ ներկայացնում ենք… Դա նշանակում է՝ մենք հիմարություն ենք արել»,- նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ թուրքերը հիշողություն ունեցող ազգ են և եթե մոռանաս քո պատմությունը, նրանք քեզ չեն հարգի։

Մարինե Պետրոսյանը քննադատել է նաև «լավ ապրելու» զուտ կենցաղային ձգտումը՝ որպես ազգային նպատակ, այն հակադրելով արժանապատիվ գոյությանը։

«Կենդանին սնվում է, բազմանում է, ապրում է, մեռնում է։ Դա կենդանին է… Մարդը մի քիչ ուրիշ բաներ է ուզում։ Այսինքն՝ էն, որ դուք ասում եք՝ լավ ապրել, լավ ապրելը լավ բան է, բայց դրան չպիտի հակադրվեն ազգային քո նպատակները»,- եզրափակել է Մարինե Պետրոսյանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան