Բացահայտվեց՝ ՌԴ-ի ծրագիրն է պատերազմի դադարեցման Թրամփի պլանը. դա ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ռուսաստանը չի ուզում խաղաղություն, նույնիսկ եթե զինադադար հաստատվի, դա կլինի ժամանակավոր»,- Factor TV-ի եթերում ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում պատերազմի հնարավոր հանգուցալուծմանը, այդ հարցում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դերին և վարած քաղաքականությանը։

«Թրամփի էդ լավատեսությունը իմ կարծիքով դա ուղղակի իր խասյաթի համաձայն է, ոչ թե ռեալությունների հետ կապված է։ Ես էսօր էլ համոզված եմ, որ Ռուսաստանը չի ուզում խաղաղություն։ Նույնիսկ եթե զինադադար հաստատվի, ինչին ես չեմ հավատում, բայց նույնիսկ եթե հաստատվի, դա ուղղակիորեն Ռուսաստանը կշահի ինչ-որ ժամանակ՝ մի ամիս, երկու ամիս, ու նորից կշարունակի պատերազմը, քանի որ Պուտինի նպատակները շատ հստակ են»,- ասել է քաղաքագետը։

Գրիգորյանը մեկնաբանել է նաև վերջերս հրապարակված 28 կետանոց փաստաթուղթը, որի ծագումը վերագրվում է Ռուսաստանի։ Նա նշել է, որ Թրամփի շրջապատի որոշ անձանց միջոցով ռուսական կողմը փորձել է ազդել ԱՄՆ վարչակազմի վրա։

«Դմիտրիևը Յուրի Ուշակովի հետ՝ օգնականի հետ Պուտինի, քննարկում են հարցերը։ Քննարկում են ոնց անել էդպես, որ ռուսական մոտեցումը ներկայացնեն Թրամփի միջոցով որպես ամերիկյան տեսակետ։ Ռուսաստանի պետական մեքենան, նաև հատուկ ծառայությունները կարողացան Ուիտկոֆի միջոցով անցկացնել Միացյալ Նահանգների ադմինիստրացիա, այն գաղափարախոսությունը, որը Ռուսաստանին պետք է»,- ընդգծել է նա։

Քաղաքագետի կարծիքով Թրամփի համար առաջնայինը ոչ թե ժողովրդավարական արժեքներն են, այլ շահը։
«Թրամփը Ջո Բայդենը չի։ Թրամփը այն նախագահներից չի Միացյալ Նահանգների, ում համար ժողովրդավարությունը, եվրաինտեգրացիան Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, չգիտեմ, Մոլդովայի արժեք է։ Իր համար, Թրամփի համար արժեք է շահը։ Ես դա քննադատաբար չեմ ասում, տարբեր նախագահներ ունեն տարբեր մոտեցումներ»,- նշել է Գրիգորյանը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան