ՌԴ-ին ներկայացված Թրամփի ծրագրի տեքստը փոփոխվել է․ Պեսկովը՝ Ուկրաինայում խաղաղության պլանի մասին

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ամերիկյան նոր ծրագիրը մեծ մասամբ համապատասխանում է «Անքորիջի ոգուն», բայց այն էականորեն չի քննարկվել ռուսական կողմի հետ, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Այդ ծրագիրը չի քննարկվել։ Այն իսկապես ամերիկյան կողմից ներկայացված նախագիծ է, որը մեզ է փոխանցվել։ Այս ծրագիրը մշակվել է, մասամբ, Անքորիջում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, և այն մեծ մասամբ համապատասխանում է Անքորիջի ոգուն»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մասնակցել է Թրամփի Ուկրաինայի ծրագրի մշակմանը։

Նա նաև նշել է, որ «իրենց ավելի վաղ ստացված տեքստն արդեն փոփոխությունների է ենթարկվել»։

Ըստ Պեսկովի՝ Կրեմլը կարծում է, որ «Թրամփի նախագիծը» կարող է լավ հիմք դառնալ կարգավորման բանակցությունների համար։

«Այս պահին միակ առարկայական բանն ամերիկյան նախագիծն է, Թրամփի նախագիծը։ Մենք կարծում ենք, որ սա կարող է շատ լավ հիմք դառնալ բանակցությունների համար։ Մենք դեռևս հավատարիմ ենք այս տեսակետին»,- նշել է նա։

Արևմտյան լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ Ժնևի բանակցություններից հետո Ուկրաինայում խաղաղության պլանի կետերի թիվը 28-ից կրճատվել է մինչև 19-ի: Պեսկովը պարզաբանել է, որ թարմացված պլանը չի ներկայացվել Մոսկվային։

CBS News-ի և Financial Times-ի տվյալներով՝ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը ներկայում Աբու Դաբիում է, որտեղ հանդիպումներ է անցկացնում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Քննարկումների վերաբերյալ հարցին Պեսկովը պատասխանել է. «Մենք դեռ ասելիք չունենք: Հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրություններին, վերլուծում ենք դրանք»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի