Ուկրաինական պատվիրակությունը վերադառնում է Ժնևից, երեկոյան սպասվում է ամբողջական զեկույց. Զելենսկի

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը վերադառնում է Կիև Ժնևում (Շվեյցարիա) կայացած բանակցություններից հետո։ Այս մասին նա հայտարարել է սոցիալական ցանցերում։

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են դիվանագիտական ​​իրավիճակը և երկկողմ համագործակցությունը։ Ուկրաինայի նախագահը Ստյորին ներկայացրել է Ժնևում իր խորհրդականների աշխատանքի նախնական արդյունքները։

«Մեր պատվիրակությունն այժմ վերադառնում է տուն, և ես այսօր երեկոյան սպասում եմ Ժնևում բանակցությունների ընթացքի և մեր գործընկերների կողմից բարձրացված հիմնական կետերի վերաբերյալ ամբողջական զեկույցի»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա ասել է, որ զեկույցների հիման վրա Ուկրաինան կորոշի իր հաջորդ քայլերը և ժամկետները։

«Մենք կշարունակենք համակարգել աշխատանքները Եվրոպայի և աշխարհում այլ գործընկերների հետ։ Մենք ակնկալում ենք հասնել ցանկալի արդյունքների, և ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կանգնած են Ուկրաինայի կողքին»,- հավելել է Զելենսկին։

Հայտնի է, որ Ժնևում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կողմերը պատրաստել են խաղաղության վերաբերյալ թարմացված և վերանայված շրջանակային փաստաթուղթ, որը, մասնավորապես, կանդրադառնա Ուկրաինայի ինքնիշխանության հարգմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի