Լրագրող Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար
Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար: «Սույն գրառումը շնորհավորանքների հարթակ չէ :)։ Առհասարակ կարծում եմ՝ պաշտոն ստանալը աչքալուսանքի առիթ չէ»,- հետգրությամբ գրառումն ավարտել է նա:
«Սիրելի գործընկերներ,
այսօրվանից ստանձնում եմ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց և աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են Ֆեյսբուքում և Թվիթերում, շուտով նաև կլինեն այլ սոցցանցերում։
Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։
Հ.Գ. Սույն գրառումը շնորհավորանքների հարթակ չէ :)։ Առհասարակ կարծում եմ՝ պաշտոն ստանալը աչքալուսանքի առիթ չէ»,- գրել է նա: