Փաշինյանը մասնակցելո՞ւ է Խաչատուրովի ղեկավարած ՀԱՊԿ սամիթին. «Հրապարակ» 

Լուրեր

14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:07
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նոյեմբերի 11-ին Փարիզում տեղի ունենալիք Առաջին աշխարհամարտի 100-ամյակի միջոցառմանը Հայաստանից մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այդ միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու նաեւ Պուտին-Թրամփ հանդիպումը, որին շունչը պահած հետեւում է ողջ աշխարհը՝ սպառազինության նոր մրցավազքի մտահոգությամբ։ Մենք կառավարությունից հետաքրքրվեցինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի՞ ստացել այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր։ Ասացին․ «Այո, ստացել է, մասնակցության հարցը կորոշվի այսօր-վաղը»։

Իսկ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Օրվա առաջին կեսին ԱԳ նախարարների հավաքն է, երկրորդ կեսին՝ ղեկավարների։ Օրակարգը հայտնի չէ, սակայն, դատելով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների օրերս քննարկած հարցերի շրջանակից, այդ թվում եւ համատեղ ՀՕՊ համակարգին առնչվող, այդ խնդիրը կքննարկվի նաեւ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Սակայն գագաթնաժողովի ինտրիգը, չի բացառվում՝ Խաչատուրովի եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ն ղեկավարել-չղեկավարելու հարցը լինի»,- ասաց փորձագետներից մեկը։ Հարցին՝ Փաշինյանը մասնակցելո՞ւ է Խաչատուրովի ղեկավարած ՀԱՊԿ սամիթին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց․ «Վարչապետի այցերի մասին մենք տեղեկացնում ենք այցից մի քանի օր առաջ՝ հավուր պատշաճի»։

Կառավարությունում գտնում են, որ բացի անվտանգության խնդիրներից, հնարավոր է վերջին վայրկյանին ինչ-որ բան փոխվի նրա աշխատանքային գրաֆիկում, ասենք՝ մեկ այլ պաշտոնյա մեկնի, այդ պատճառով կանխավ չեն տեղեկացնում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: