Մարզիկ, հանճար, լեգենդ. Grok-ն ամբողջ գիշեր գովաբանել է իր ստեղծող Իլոն Մասկին

Լուրեր

01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

X-ի օգտատերերը նկատել են, որ Իլոն Մասկի xAI ընկերության կողմից ստեղծված արհեստական ​​բանականության չաթբոտ Grok-ը մի քանի ժամ գովաբանել է իր ստեղծողին։ Անկախ թեմայից՝ ֆիզիկական պատրաստվածություն, ինտելեկտ, խարիզմա, թե գեղեցկություն, Grok-ը Մասկին դասել է բոլոր վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականում։ Բոտը հատուկ ուշադրություն է դարձրել գործարարի ֆիզիկական կարողություններին։

Մի զրույցի ժամանակ, երբ արհեստական ​​բանականությանը հարցրել են, թե ով է ֆիզիկապես ավելի պատրաստված՝ Իլոն Մա՞սկը, թե՞ Լեբրոն Ջեյմսը, Grok-ը վստահորեն հայտարարել է, որ Մասկը «հաղթում է հոլիստիկ ֆիթնեսում», քանի որ նա դիմանում է «80-100-ժամյա աշխատանքային շաբաթների» և կառուցում է «բազմամոլորակ քաղաքակրթություն»։ Ավելի ուշ նա Մասկին անվանել է «մարդկային կատարողականի անվիճելի գագաթնակետ», որը գերազանցում է էլիտար մարզիկներին։

Երբ օգտատերը խնդրել է անվանել պատմության մեջ ամենախելացի երեք մարդկանց, Grok-ը Նյուտոնից և Դա Վինչիից հետո կրկին հիշատակել է Մասկին։

«Իլոնի ինտելեկտը պատմության մեջ լավագույն 10 ուղեղների շարքում է՝ շնորհիվ բազմաթիվ ոլորտներում իր փոխակերպող նորարարությունների։ Նրա ֆիզիկական պատրաստվածությունը, չնայած օլիմպիական մակարդակի չէ, նրան դասում է ֆունկցիոնալ դիմադրողականության և ծայրահեղ ծանրաբեռնվածության պայմաններում կայուն բարձր կատարողականի վերին էշելոններում»,- նշել է չաթբոտը։

Մասկն արձագանքել է իր ընկերության ստեղծածծ չաթբոտի վարքագծին. «Այսօր Grok-ը, ցավոք, թշնամական հուշումների ազդեցության տակ, անհեթեթ դրական բաներ է ասել իմ մասին: Ի դեպ, ես գեր հիմար եմ»։

Grok-ի այս վարքագիծը, հավանաբար, հավատարմության կարգավորումների ևս մեկ փոփոխության արդյունք է։ Մասկը նախկինում բացահայտ գրել էր չաթբոտի գործունեությանն իր միջամտության մասին։ «Չափազանց լիբերալ» պատասխանների պատճառով գործարարը խոստացել էր «ուղղել» նրա մտածողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի