Ուկրաինան և Եվրոպան չե՛ն ընդունի պատերազմի դադարեցման Թրամփի ծրագիրը․ այն կապիտուլյացիոն է․ Կայծ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 11:43
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օստրավայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 11:37
Ապօրինի շինաշխատանքները «չնկատելու», իրավախախտումը չարձանագրելու համար Մալաթիա-Սեբաստիայի պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ ՀԿԿ
02.02.2026 | 11:25
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
02.02.2026 | 11:14
Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի
02.02.2026 | 11:00
Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին
02.02.2026 | 10:44
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
02.02.2026 | 10:32
Վթարային ջրանջատում Կապանում
02.02.2026 | 10:17
Հայաստանն աշխատում է ԱՀԿ-ի հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը իր բուժհաստատություններում կազմակերպելու համար
02.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 2-ի դրությամբ
02.02.2026 | 09:45
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
02.02.2026 | 09:30
Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ շրջանառվող ամերիկյան ծրագրին, որն ենթադրում է տարածքային զիջումներ և ՆԱՏՕ-ին անդամակցության սառեցում։ Քաղաքագետը խոսել է նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի և ներքաղաքական զարգացումների մասին։
Գնահատելով Ուկրաինայի վերաբերյալ շրջանառվող խաղաղության ծրագիրը՝ Մինասյանը այն որակել է որպես կապիտուլյացիա Կիևի համար։

«Անշուշտ, ուկրաինացիները պիտի որոշեն իրենց ապագայի ճակատագիրը, բայց սա ուղղակի կապիտուլյացիա է, լրիվ կապիտուլյացիա։ Եվ դաշտ կպատրաստեն նոր սադրանքների, նոր հարձակման, որովհետև գիտենք, որ Ռուսաստանը միշտ այդպես կանի՝ կհարձակվի, իբր թե կհարգի զինադադարի բովանդակությունը, բայց իրականության մեջ այդպես չէ»,- նշել է քաղաքագետը։

Ըստ Մինասյանի՝ նմանատիպ ծրագրերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պատրաստել են մի նախագիծ, որը պաշտպանելու է միայն ու միայն Ռուսաստանի շահերը, իսկ Եվրոպան, ըստ էության, հայտնվում է Ռուսաստանի ճնշման տակ։

«Ես չեմ կարծում, որ կարելի է խաղաղություն հաստատել այնպես, ինչպես որ է։ Որովհետև, եթե խաղաղություն հաստատվի այսպես, պայմաններ կստեղծենք, որ միշտ Ուկրաինան և Եվրոպական միությունը գտնվեն Ռուսաստանի ճնշումների տակ։ Դա անկարելի է»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին և ընդդիմադիր ուժերի դիրքորոշմանը՝ Կայծ Մինասյանը սուր քննադատության է ենթարկել նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով ռուսական շահերը սպասարկելու և Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու մեջ։

«Ընդդիմադիր ուժերի կողմից՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, դաշինքի մեջ, դաշնակցության կողմից, ոչ մի բան պետք չէ սպասել դրական ձևով, ոչ մի բան։ Եվ ոչ միայն Հայաստանի մեջ, այլև՝ Հայաստանից դուրս։ Վերջացած են, միայն կուզեն խանգարել»,- հայտարարել է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը անհանգստացած է Հայաստանում Արևմուտքի ներկայությունից, քանի որ իրենց հույսը կապում են ռուսական կողմնորոշման հետ։

«Անշուշտ, եթե Եվրոպական միությունն այստեղ կա, եթե Միացյալ Նահանգներն այստեղ կա, իրենց համար վտանգավոր է։ Ինչո՞ւ։ Որովհետև ռուսամետ են, իրանամետ են։ Ես Իրանի դեմ բան չունեմ, բայց ուղղակի ընդդիմադիր ուժերը նախ թող սկսեն ասել, թե ինչու մենք հասանք այս վիճակին, եթե ոչ Ռուսաստանի պատճառով, նախկինների պատճառով»,- նշել է Մինասյանը։

Կայծ Մինասյանը համեմատականներ է անցկացրել Հայաստանի անցյալի և ներկայի միջև՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական արժեքն այսօր ավելի մեծ է, քան նախկինում, երբ երկրի ղեկավարությունը ամբողջությամբ հենվում էր Ռուսաստանի վրա։
«Հայաստանի իշխանությունները՝ առաջին նախագահները, այնքան իրենց բոլոր միջոցները տվեցին Ռուսաստանին, որ Հայաստանը կորցրեց իր ռազմաքաղաքական արժեքը։ Երբ որ եթե ես քեզ ամեն ինչ տամ, Ռոբերտ ջան, ես մերկ կլինեմ, և ի՞նչ արժեք պիտի ունենամ աչքիդ առջև։ Ոչ մի բան, զրո»,- նկատել է բանախոսը։

Ըստ քաղաքագետի՝ ռուսական քաղաքականությունը միշտ եղել է այնպիսին, որ հայ ժողովրդին պահեն կախվածության մեջ՝ զրկելով ինքնուրույնությունից։

Եզրափակելով զրույցը՝ Կայծ Մինասյանը շեշտել է, որ Հայաստանը պետք է ձերբազատվի «երեխայի» կարգավիճակից և ստանձնի սեփական անվտանգության պատասխանատվությունը։ Նա զգուշացրել է, որ եթե Հայաստանը կրկին վերադառնա նախկին կարգավիճակին և հրաժարվի ինքնիշխանությունից, Արևմուտքն այլևս որևէ հետաքրքրություն չի ցուցաբերի։

«Եթե Հայաստանի իշխանությունները հեռանան ընտրություններից հետո և վերադառնան նախկինները, Արևմուտքը այլևս մեզի կարևորություն պիտի չտա, օգնություն պիտի չտա… Ուրեմն, մենք պետք է վարժվենք պատասխանատու ձևով խոսել, որ չկա։ Քանի որ մենք ինքնիշխան պետություն, ավանդույթ չունենք, ուրեմն այդ պատասխանատվության կոնցեպտի գաղափարը չունենք»,- եզրափակել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան