Ընտրական օրենսգրքի տապալումից տուժելու է հենց ՀՀԿ-ն. Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին կանգնեցրել է փաստի առաջ. «Հրապարակ»

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

«Հանուն սկզբունքի» տապալեցին ԸՕ-ն ու ընկան կրակը. Սերժ Սարգսյանը փաստի առաջ է կանգնեցրել ՀՀԿ-ականներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները հայտնվել են բարդ իրավիճակում։ Ընտրական օրենսգրքի տապալումից, պարզվում է, տուժելու է առաջին հերթին հենց ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առաջ՝ նրանց առջև պայման են դրել՝ ով ուզում է ցուցակում լինել, պիտի նաև ռեյտինգայինով առաջադրվի։ Այդ թվում՝ «քաղաքական թևը»․ Արմեն Աշոտյան, Շարմազանով, ՀՀԿ-ական կանայք ու մյուսները, որոնք մինչ օրս խորհրդարանում իրենց տեղն ամրագրել են ռեյտինգայինների ծախսած փողերի ու բերած ձայների հաշվին։

Հիմա նրանք ստիպված են լինելու «թևերը քշտած»՝ մտնել թեժ պայքարի մեջ, որտեղ պարզ կերևա, թե ով որքան կշիռ ու հեղինակություն ունի։ Սա արդեն իսկ անհանգստություն է առաջացրել որոշ հանրապետականների շրջանում, որոնք խնդիր ունեն նորից հաջորդ ԱԺ-ում լինելու, բայց, բնականաբար, հասկանում են, որ ռեյտինգայինով գնալը հեշտ բան չէ։ ՀՀԿ-ն այս քայլին ճարահատյալ է գնում, քանի որ նրա համար մշտապես ձայն ապահոված ռեյտինգայիններն այսօր «թռել» են իրենց վրայից՝ անցնելով Նիկոլի կողմը։

Արդյունքում ամեն ինչ մնացել է գաղափարական հանրապետականների փխրուն ուսերին։ Կարճ ասած՝ Ընտրական օրենսգրքի տապալումը, իրականում, ՀՀԿ-ականների շահերից չէր բխում, պարզապես «հանուն սկզբունքի» տապալեցին ու ընկան կրակը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: