Հայ մեծ բարերարը Կիպրոսի քաղաքացի ա, դա էլ ասեք․ Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության հայտարարությունը «Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին», որով հիմնական զեկուցող է պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, դիմելով ընդդիմությանը, նշեց, որ հայտարարությունը փաստահեն չէ։

«Ես պարզապես ձեր հայտարարության տեքստը գցել եմ արհեստական բանականության համապատասխան գործիքին՝ ChatGPT-ին և ստացել եմ պատասխաններ։ Կարո՞ղ եմ ընթերցել, եթե ցանկանում եք։ Իսկ եթե ընթերցեմ, կստացվի հետևյալը, որ առկա են դատողություններ, դրանք հիմնավորված չեն փաստերով, չկա որևիցե զեկույց, թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ միջազգային կառույցների վերաբերյալ, չկան փաստեր, չկան թվեր, չկա վերաբերմունք»,-նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը մի փաստաթուղթ է բերել քաջ գիտակցելով, որ այդ փաստաթղթում առկա դիրքորոշումները և մոտեցումները որևիցե անաչառ կառույցի կողմից չեն հաստատվում։

«Ուզում եմ անդրադառնալ «Մարտի 1»-ից հետո Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող գործընթացներին։ Այն, որ մեկը եկավ, համալսարանի դասախոսներից ընդդիմադիր գործընկերներից մեկի ձեռքը սեղմեց և մարդուն անմիջապես ձերբակալեցին, բերման ենթարկեցին։ Ո՞ր օրենքով, ինչի՞ հիման վրա, բա ինչի՞ չէիք խոսում քաղաքական բռնաճնշումներից։ Չեմ գնում անցյալ, անցյալն անցյալ է։ Չեմ կարող գնալ դեպի ապագա, ապագան մենք ձեզ հետ համատեղ ենք կառուցելու, և ես վստահ եմ՝ դուք ևս կկրկնեք իմ պնդումը, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա։ Բայց ներկան մենք ձեզ հետ պետք է օբյեկտիվ վերլուծենք և գնանք առաջ»,-նշեց նա։

Խմբակցությունը հայտարարության նախագծում գրել էր նաև, որ հետապնդման են ենթարկվում «հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք»․ «Մի հատ էլ կողքը գրեիք, որ Կիպրոսի քաղաքացի է։ Հայ, մեծ բարերար, Կիպրոսի քաղաքացի։ Մի՛ արեք այդ էլի, մի փորձեք ներկայացնել այն, ինչ-որ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։