«Հայաստանը»-ը հրաժարվեց իր առաջարկից․ ստեղծվող նոր մարմինը 5 անդամ կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեղեկատվական համակարգերի կարգավորման նոր ստեղծվող հանձնաժողովը 5 հոգանոց կազմ կունենա։ Այս մասին հայտարարեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կիբեռանվտանգության մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։ Առաջինից երկրորդ ընթերցումների ընթացքում փաթեթը լրամշակվել էր, «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր հանձնաժողովի անդամների թիվը դարձնել 6, սակայն հետո հրաժարվեց ներկայացված առաջարկից։

«Հանձնաժողովի անդամները կընտրվեն հետևյալ ձևով․ առաջին կազմը՝ նախագահը՝ հինգ տարի, կառավարության երկու առաջադրումները՝ չորս-երեք, և իշխող և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրվող հանձնաժողովի անդամները՝ երկուական տարով։ Խնդրում եմ այս առաջարկությունը քվեարկության դրվի, և դրական դիրքորոշման դեպքում, նաև, մինչև քննարկումը, խմբագրումը այդ տեսքով լինի»,-նշեց նա։

Փաթեթով հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վալդիմիր Վարդանյանը ընդգծեց ոլորտի կանոնակարգման անհրաժեշտությունը, հատկապես այս իրավիճակում, երբ ՀՀ-ն դժվարությունների է հանդիպում կապված և՛ թվային տեխնոլոգիաների օգտագործման, և՛ ընդհանրապես կիբերտիրույթում առկա խնդիրների լուծման և կիբերհիգիենայի պահպանման առումով։

«Շատ կարևոր է, որ մենք կարողանում ենք նախատեսել այնպիսի լուծումներ այս նախագծի շրջանակներում, որոնք թույլ կտան ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը մասնակցային և գործընկերային դիրքորոշում ունենալ այս հանձնաժողովի ձևավորման հարցում»,-նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։