Մարկուս Ռիտերը Մագդալենա Գրոնոյին է ներկայացրել ՀՀ-ում ԵՄ առաքելության առաջիկա անելիքները
Քաղաքականություն
19.11.2025 | 22:35
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
«Ուրախ էի հանդիպել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ քննարկելու վերջին զարգացումները տեղում եւ ներկայացնելու առաքելության առաջիկա անելիքները»,- գրել է Ռիտերը։
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները: