Ամերիկացի փորձագետը խոսել է ՀՀ-ից Ադրբեջանի արտատարածքային միջանցքի պահանջների ու ԱՄՆ-ի դերակատարման մասին

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Թրամփի վարչակազմի քաղաքականության շրջանակում ԱՄՆ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման խթանումն է։ Այս մասին ադրբեջանական իշխանամերձ APA գործակալությանն ասել է ամերիկյան Atlantic Council-ի Եվրասիայի բաժնի գլխավոր տնօրեն, Ուկրաինայում և Ուզբեկստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը։

Ըստ հրապարակման՝ փորձագետը նշել է, թե Հայաստանով անցնող միջանցքի վերաբերյալ կան լուրջ տարաձայնություններ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կարող է օգնել այս հարցում։

«Ադրբեջանը պահանջում է արտատարածքային իրավունքներ Հայաստանի տարածքում։ Սակայն եթե Միացյալ Նահանգները ստանձնի միջանցքի կառավարումը, այս հարցը կարող է չսրվել։ Այդ դեպքում Հայաստանը ստիպված չի լինի ճանաչել Ադրբեջանի արտատարածքային իրավունքները, և Ադրբեջանը չի պնդի այս պայմանի վրա՝ իր շահերը պաշտպանելու համար։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնի մասնակցությունը կարող է չեզոքացնել այս վիճելի հարցը»,- ասել է Հերբսթը։

Նշելով Հայաստանում ճանապարհների շինարարության արագացման անհրաժեշտությունը՝ նա ընդգծել է, որ այս աշխատանքը միտումնավոր հետաձգելն անհնար է։

«Հնարավոր են ուշացումներ, բայց մենք Թրամփի մասին մեկ բան գիտենք. երբ նա ինչ-որ բան կարևոր է համարում, շատ արագ է գործում։ Սպիտակ տանը տասը ամիսների աշխատանքի ընթացքում դժվար էր հետևել նրա քայլերին։ Հաշվի առնելով շինարարության ոլորտում իր փորձը՝ նա կարող է անձամբ վերահսկել գործընթացը և արագացնել աշխատանքները»,- նշել է նա։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ որպես Նախիջևանի ուղղությամբ երկաթուղու կառուցման գործում արտաքին գործընկերոջ ներդրումը, փորձագետը նշել է, որ Թրամփի վարչակազմն անպայման կաջակցի այս նախագծին։

Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղի» նախագծի՝ նրա նախագահական ժամկետի ավարտից առաջ չավարտվելու հնարավորությանը՝ Հերբսթը վստահություն է հայտնել, որ նույնիսկ այս դեպքում նոր վարչակազմը չի հրաժարվի նախագծից:

«Եթե նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինչ-որ բան կարևոր է, նա գործում է արագ և վճռականորեն. սա կարող է շատ համոզիչ ազդեցություն ունենալ: Հետևաբար, ես կարծում եմ, որ այս նախագծերն իրական հնարավորություն ունեն ավարտվելու, քանի դեռ Թրամփը Սպիտակ տանն է: Միևնույն ժամանակ, սխալ կլինի, եթե հաջորդ վարչակազմը հրաժարվի Հարավային Կովկասում ձեռք բերված առաջընթացից» – ընդգծել է նա:

Ի դեպ, ֆորումի ընթացքում տարբեր մասնակիցներ են անդրադարձել «Թրամփի երթուղի» նախագծին։ Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ջոն Դի Պիրոն ասել է, որ TRIPP նախագծի իրականացումն առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որն այսօր խաղում է Եվրոպայի և Ասիայի միջև ռազմավարական կամրջի դեր։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը TRIPP նախագծի մշակման համար հատկացրել է 145 միլիոն դոլար և ստեղծել է աշխատանքային խմբեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է ապահովել այս նախագծի իրականացումը»,- հավելել է նա։

Atlantic Council-ի ավագ գիտաշխատող և աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Ռիչ Աուտզենն էլ ասել է, որ TRIPP-ի համաձայնագիրը հսկայական տնտեսական հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ այն ոչ միայն դիվանագիտական ​​նշանակություն ունի, այլև հսկայական առևտրային ներուժ։ Սա գրավում է լայն շրջանակի կողմնակիցների, այդ թվում՝ մասնավոր հատվածի, ինչը մեծացնում է դրա հաջող իրականացման հեռանկարները»։

Նա ընդգծել է  TRIPP նախագծի կարևորությունը, ներառյալ՝ Հայաստանի տարածքի 26 կիլոմետրանոց հատվածը, որը կդառնա Ադրբեջանը, Թուրքիան, Կենտրոնական Ասիան և Եվրոպան կապող տարանցիկ միջանցք։ Փորձագետը նշել է, որ Կենտրոնական Ասիայի պետությունները նույնպես այս նախագիծը դիտարկում են որպես ամբողջ Միջին միջանցքի իրականացման հնարավորություն, որը կամրապնդի կապերը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի, ինչպես նաև արևմտյան տնտեսությունների միջև։

«Ներկայում շուրջ մոտ մեկ տասնյակ երկրներ հետաքրքրված են նախագծի հաջողությամբ, ինչն այն դարձնում է բազմակողմանի և ռազմավարական նշանակություն ունեցող ամբողջ տարածաշրջանի համար: Մասնավոր հատվածի համար հնարավորությունների հետ մեկտեղ՝ այն ստեղծում է լավատեսության լուրջ հիմքեր»,- հայտարարել է վերլուծաբանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի