Փաշինյանի օգտին կքվեարկեն, որ Քոչարյանը կամ այլ ռուսամետներ չգան իշխանության, չեն իմանա նույնիսկ՝ ինչ է Իրական Հայաստանը․ Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էջմիածնում կայացած քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի հաղթանակը քաղաքական դաշտում նոր քննարկումների տեղիք է տվել։

Factor TV-ի եթերում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը պնդել է, որ չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ իշխանությունները Էջմիածնի ընտրություններին գնում էին՝ ունենալով հստակ դիրքորոշում Հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի հետ հակամարտությունում։

«Իսկապես, Վաղարշապատում ընտրությունների գնացող մարդիկ, այն մարդիկ, ովքեր գնացել են և գիտակցաբար իրենց ձայնը տվել են գործող իշխանությունների ներկայացուցչին, նրանք նաև, ես կարծում եմ, ընդունել են, որ գործող իշխանությունների ներկայացուցչի հաղթանակի դեպքում իրենք հավանություն են տալիս իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ կապված եկեղեցու առաջնորդների հետ հակասության հետ»,- նշել է քաղաքագետը։

Նա ընդգծել է, որ իշխանական թևը չի թաքցրել իր մտադրությունները կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ, իսկ ընդդիմությունը չի կարողացել այս ընտրությունները վերածել կաթողիկոսի պաշտպանության ակցիայի, թեև նման փորձեր արվել են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի ընտրությունների արդյունքը որակել է որպես «2026 թվականի համապետական ընտրությունների հնչուն նախերգանք»։ Ռոբերտ Ղևոնդյանը բացատրում է՝ Գյումրիում երկու ընդդիմադիր թեկնածուների հետընտրական միավորումը հիասթափություն է առաջացրել ընտրողների շրջանում և բացասաբար անդրադարձել ռուսամետ քաղաքական ուժերի վարկանիշի վրա։ «Վաղարշապատի արդյունքը իսկապես դառնալու է համապետական ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովի նախապատկերը», – կանխատեսում է քաղաքագետը՝ ավելացնելով, որ սա Հայաստանի համար վատագույն սցենարներից է։ Նրա համոզմամբ, 2026-ին «Քաղաքացիական պայմանագիրը» կրկին հաղթելու է, իսկ խորհրդարանական մյուս ուժերը էական ազդեցություն չեն ունենա։

Հարցին, թե արդյոք իշխանության դեմ չի աշխատի 2018-ի հեղափոխության խոստումներից շեղվելու, մասնավորապես՝ խոսքի ազատության սահմանափակման մեղադրանքը, Ղևոնդյանը պատասխանել է, որ Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ դա չի աշխատում։ Նա նաև նշել է, որ քաղաքական դաշտում գրեթե չկան ուժեր, որոնք իշխանությանը կքննադատեն ժողովրդավարության պաշտպանության դիրքերից։
Փորձագետի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտը գործում է ոչ թե «կողմ», այլ «դեմ» քվեարկության սկզբունքով։ Մարդիկ ընտրում են ոչ թե այն ուժին, որին սատարում են, այլ այն ուժին, որը կարող է կանխել իրենց համար առավել անընդունելի թեկնածուի հաղթանակը։

«Հաղթում է ոչ թե այն ուժը, որի կողմնակիցները շատ են, այլ հաղթում է այն ուժը, որի հակառակորդի դեմ քվեարկողներն են ամենաշատը», – պարզաբանում է նա։

Այս տրամաբանության մեջ, ըստ Ղևոնդյանի, 2026-ի ընտրություններում մարդիկ կրկին կքվեարկեն «Քաղաքացիական պայմանագրի» օգտին՝ ոչ թե «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համար, այլ որպեսզի իշխանության չվերադառնան նախկինները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ նրանց հետ դաշնակցող ուժերի։ Իր հերթին, ընդդիմադիր դաշտը համախմբվում է ոչ թե դրական ծրագրի, այլ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շուրջ՝ ստեղծելով քաղաքական գործընթացների բացասական շարժառիթների շղթա։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան