Միշտ ցանկանում ենք հաղթել նույն ձևով․ Հայաստանի հավաքականին 3 գոլ խփած Բրունու Ֆերնանդեշ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն անդրադարձել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ 9։1 հաշվով վստահ հաղթանակին։

«Մենք միշտ ցանկանում ենք հաղթել նույն ձևով՝ ցուցադրելով համոզիչ խաղ և վերահսկելով հանդիպումը։ Դա միշտ չէ, որ հնարավոր է, բայց այսօր մենք արդյունավետ էինք և հասանք լավ հաղթանակի, ինչն ամենակարևորն էր։ Մենք ոչ միայն պարտություններում ունենք բարելավելու բաներ, այլև՝ հաղթանակներում։ Պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Արդյունքում՝ մենք ուղևորվում ենք աշխարհի առաջնություն»,- Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Պորտուի «Դրագաու» ստադիոնում կայացած խաղում Բրունու Ֆերնանդեշը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ գոլերից երկուսը խփելով 11-մետրանոց հարվածով։ Դա 31-ամյա ֆուտբոլիստի առաջին հեթ-տրիկն էր Պորտուգալիայի հավաքականում, որը 13 միավորով հաղթել էր F խմբում և նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ընտրական փուլի 6 խաղում Հայաստանի հավաքականը կրեց 5 պարտություն, տարավ 1 հաղթանակ ու 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։