Կառավարությունը հավանություն է տվել առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման փաթեթը․ հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթին: Այն արդեն ուղղարկվել է Ազգային ժողով անհետաձգելի ընթացակարգով քննարկման համար:

Ովքե՞ր առաջին փուլով կներառվեն ապահովագրության համակարգում

🔹 մինչև 18 տարեկան երեխաները
🔹 65 և բարձր տարիքին անձինք
🔹 հաշմանդամություն ունեցող քաղաքացիները
🔹 սոցիալական աջակցության համակարգում նպաստառու անձինք
🔹 200 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող անձինք:
 Ո՞ւմ ապահովագրավճարը 100 տոկոսով կվճարի պետությունը
🔸 մինչև 18 տարեկան երեխաների
🔸 65 և բարձր տարիքին անձանց
🔸 հաշմանդամություն ունեցող քաղաքացիների

🔸 սոցիալական աջակցության համակարգում նպաստառու անձանց

200 հազարից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարի ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվում է նրանց կողմից «Զինապահ» հիմնադրամին ուղղվող 5500 դրամից միայն 1000 դրամն ուղղել այդ հիմնադրամին, մնացած 4500 դրամը կհատկացվի տվյալ քաղաքացու ապահովագրավճարին` ուղղվելով ապահովագրության հիմնադրամին:

Բացի այդ հայտարարագիր լրացրած 200-500 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող անձինք հնարավորություն կստանան արդեն իսկ 2026 թվականին իրենց վճարած եկամտահարկից հետ ստանալ ամսական 6000 դրամը, իսկ 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները` ամսական 4000 դրամ:
Ի՞նչ բուժծառայություններ են ներառվելու ապահովագրական փաթեթում
🔹 Սքրինինգային հետազոտություններ
🔹 ախտորոշիչ հետազոտություններ
🔹 դեղերի փոխհատուցում ԱԱՊ օղակում
🔹 նորագույն ծառայություններ
Ինչպես նաև պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, այդ թվում նաև հսկայական ծախսեր պահանջող ծառայությունները:
Որքա՞ն կարժենա ապահովագրության փաթեթը
🔸 ամսական` 10 800 դրամ
🔸 տարեկան` 129.600 դրամ
Կստեղծվի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի, որը հանդիսանալու է պետության կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպություն:

Նախատեսվում է, որ ապահովագրությունն ամբողջությամբ կներդրվի մինչև 2029 թվականը:

Անցումային շրջանում Առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց համար Կառավարությունը կսահմանի ծառայությունների նվազագույն ծավալ, ինչը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։