Թիվ 1 երթուղին սպասարկող ավտոբուսը քաղաքացու է վրաերթի ենթարկել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի Մարգարյան փողոցում թիվ 1 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսը քաղաքացու է վրաերթի ենթարկել: Factor TV-ի տեղեկությունը հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«Թիվ 1 երթուղին սպասարկող ավտոբուսի ոչ թե դիմային, այլ կողային հատվածով է հարվածել քաղաքացուն: Քաղաքացին փողոցը փորձել է հատել չթույլատրված հատվածով: Վարորդը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը, տեղում ահազանգել շտապօգնություն և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ»,- ասաց Ասատրյանը:

Վրաերթի ենթարկված քաղաքացին միջին ծանրության վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է բժշկական կենտրոն` ասաց խոսնակը:

«Դեպքի վայր է ժամանել «Երևանի ավտոբուս» ընկերության անվտանգ երթևեկության ծառայությունը: Տեղում եմ եղել նաև ես, խոսել եմ տուժածի հարազատների հետ, այս պահին այլ մանրանասներ չեմ կարող հայտնել»,- հավելեց նա:

Արփի Հակոբյան