Ղազախական ցորենը ևս Ալեքսանյանի ընկերությունն է ներկրել․ տարանցման վճարումը մատակարարներն են կատարել

Լուրեր

26.03.2026 | 18:28
«Պայացներ» օպերան վերադառնում է բեմ․ սպասված առաջնախաղ Երևանում
26.03.2026 | 18:27
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները հետ վերցնելու պնդումը կեղծ է․ վարչապետի խոսնակ
26.03.2026 | 18:19
Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացնում է՝ «թշնամիները պատրաստվում են օկուպացնել» իրանական կղզիներից մեկը
26.03.2026 | 18:10
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել // ԵՄ ղեկավարները մայիսին ՀՀ-ում կլինեն․ ԼՈՒՐԵՐ
26.03.2026 | 18:05
Տրանսգենդեր մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մրցումներին
26.03.2026 | 18:01
Երևանի 20 հասցեներում խուզարկությունների արդյունքով հայտնաբերվել են թմրանյութերի արտադրամաս և զենք-զինամթերք
26.03.2026 | 17:56
Փաշինյանը, Արարատ Միրզոյանը պետք է գան և վկայություն տան․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 17:51
«Ինչի՞ չեք իսկական մարդասպանին դատում», «Դահլիճից դուրս հրավիրեք քաղաքացուն»․ միջադեպ դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 17:44
Սառա Մալալին՝ պաշտոնապես անգլիկան եկեղեցու առաջին կին ղեկավար
26.03.2026 | 17:42
20 կգ թմրամիջոցների մաքսանենգության գործը բացահայտվել է․ երկու անձ կալանավորվել է
26.03.2026 | 17:34
ԱՄՆ նավաստին «ոչ մարտական» վնասվածք է ստացել USS Abraham Lincoln ավիակրի վրա
26.03.2026 | 17:25
Չեղարկված չվերթների պատճառով տոմս գնած քաղաքացիներին կտրամադրվի փոխհատուցում․ ընթացակարգը մշակման փուլում է
26.03.2026 | 17:17
TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank
26.03.2026 | 17:10
«Կանազ» մշակույթի տունը կվերակառուցվի՝ դառնալով STEAM կրթական կենտրոն․ խոսնակ
26.03.2026 | 16:59
Այս պատերազմն աղետ է. Գերմանիան Իրանում իրավիճակից ելքի ռազմավարություն չի տեսնում, բայց առաջարկում է օգնություն հրադադարի հասնելու
Բոլորը

Ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով ներկրել է «Բաղրամյան» ընկերությունը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Նշենք, որ այս ընկերությունը նաև ՌԴ-ից էր Ադրբեջանի տարածքով ցորեն բերել Հայաստան։
Ընկերությունը պատկանում է խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Թե՛ ռուսական, թե՛ ղազախական ցորենի ներկրման դեպքում տարանցման համար վճարումները կատարել են մատակարարող ընկերությունները։ Նախարարությունից հայտնել են, որ ՀՀ կառավարությունը որևէ վճար չի կատարել։ Միաժամանակ, գերատեսչությունից չեն պարզաբանել, թե ռուսական և ղազախական որ ընկերություններից են ցորենի խմբաքանակները ձեռք բերվել։ Առաջարկել են ճշտել «Բաղրամյան» ՍՊԸ-ից։

Factor.am-ը խնդրել էր նաև պարզաբանել, թե ինչպես է որոշումը կայացվել՝ օգտագործելու Ադրբեջանի տարածքը տարանցման համար և որ կողմի գաղափարն է դա եղել։ Նախարարությունից հստակ պատասխան չեն տվել։ «Ադրբեջանի տարածքով բեռների տեղափոխման որոշումը կայացվել է բանակցությունների արդյունքում»,- ասված է գրավոր պատասխանում։

Այս պատասխանից պարզ չի դառնում՝ սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների, թե՞ հոկտեմբերի 10-ին Դուշանբեում տեղի ունեցած հանդիպման արդյունք է։

Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։

Դրանից առաջ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը՝ կրկին շուրջ 1000 տոննա։

Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի ներկրմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն է հանել բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տարանցման համար։

Նարեկ Կիրակոսյան