Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ
Քաղաքականություն
07.11.2025 | 19:05
Երևանում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սիբի Ջորջը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ընթացքն ու նոր համագործակցային նախաձեռնությունների հեռանկարները։
«Զրուցակիցներ անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող գործընկերությանը, որի արդյունքները տեսանելի են տարբեր ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
