Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ նոր մարզիչներ ունեն

Լուրեր

29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհական «Լեգիան» ու խորվաթական «Օսիեկը» ունեն նոր գլխավոր մարզիչ, հաղորդում են ակումբների մամուլի ծառայությունները։

«Լեգիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է Էդվարդ Յորդանեսկուն, որին ժամանակավորապես կփոխարինի նրա օգնականներից Ինիակի Աստիսը։ 47-ամյա ռումինացի մասնագետը 2025թ. հուլիսից էր գլխավորում Վարշավայի թիմը, որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Լեհաստանի ընթացիկ առաջնությունում երկրի 15-ակի չեմպիոն «Լեգիան» 13 խաղից հետո 17 միավորով 9-րդն է։

«Օսիեկի» գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ մասնագետ Ժելկո Սոպիչը։ 51-ամյա մարզիչի նախորդ աշխատավայրը եղել է լեհական «Վիձևը», որտեղ աշխատել է 2025 թվականին։ «Օսիեկի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժելկո Սոպիչը կփոխարինի սլովենացի մասնագետ Սիմոն Ռոզմանին, որը 2025 թվականի մարտից էր աշխատում խորվաթական ակումբում։

«Օսիեկում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ Խորվաթիայի առաջնության 12-րդ տուրից հետո թիմը 10 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։