Սպանությունների հետ կապված իրավիճակը ՀՀ-ում․ Արփինե Սարգսյանը թվեր է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հանրապետության մակարդակով շարունակում են գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները, և այս դինամիկան պահպանվում է, որևէ էական, կտրուկ և վտանգավոր վերափոխումներ չեն ունենում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ըստ նախարարի՝ վիճակագրական առումով ևս էական, մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր չկան: Սպանությունները ՀՀ-ում հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են 0,2 տոկոսը: Սարգսյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներին:

«Ինդեքսը հիմնականում կազմվում է 100 հազար բնակչի հաշվով տեղի ունեցած սպանությունների հաշվարկով, և պիտի փաստեմ, որ 2021-ին ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 5,8 դեպք է։ Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել, այսինքն՝ երբ ասում ենք՝ միջինից ցածր ցուցանիշներ, սա դրական արդյունք է, որովհետև, եթե համաշխարհային մակարդակում 100 հազար բնակչի հաշվով միջինում 5,8 սպանության դեպք է արձանագրվում, 2021 թվականին Հայաստանում այս ցուցանիշը եղել է 2, 2022-ին՝ 1,9, 2023-ին՝ 1,8, 2024-ին՝ 2: Ակնհայտորեն կրկնակիից ավելի նվազում ունենք ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշից»,- ասել է նախարարը՝ նշելով, որ գնահատականները թարմացվում են 4-5 տարվա կտրվածքով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան