Սա ճանապարհ է մեր Սրբության սրբոցը ազատագրելու նրան պղծության ճիրանների մեջ կալանված պահածներից․ Փաշինյան

Լուրեր

01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքում էջում «Ուղերձ նրանց, ովքեր մտածում և/կամ պատրաստվում են այսօր գալ Հովհաննավանք» խորագրով տեսանյութում է հրապարակել ու նշել, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ազատելուց առաջ պետք է նախ՝ հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինեն Սրբության սրբոցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

«Եվ ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր մտածում և պատրաստվում են ներկա գտնվել Հովհաննավանքի Սուրբ և Անմահ պատարագին, այս օրակարգը և գիտակցությունը ունեն իրենց մեջ։ Սա ճանապարհ է մեր Սրբության սրբոցը ազատագրելու նրան պղծության ճիրանների մեջ կալանված պահածներից։

Բայց այս առաքելությունը իրականացնելու համար այդ առաքելությանը ծառայելու պատրաստ յուրաքանչյուր ոք նախ՝ ինքը պետք է անցնի իր հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհը։ Եվ սրանում է այսօր Հովհաննավանքում տեղի ունենալիք Սուրբ և Անմահ պատարագի խորհուրդը։ Եվ մենք՝ բոլորս, այս տրամադրվածությամբ պիտի գնանք Հովհաննավանք»,- ասում է վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ևս վարչապետը Հովհաննավանքում կմասնակցի պատարագի: