Անհամապատասխանություններ՝ կուսակցության հաշվից բանկային հաշվեհամարի ելքերի և հիմնադրամ կատարված մուտքերի միջև․ «Ականատեսը» խնդիրներ է արձանագրել

Լուրեր

01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունն անդրադարձել է Վաղարշապատի ընտրություններում կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրներին։

Հաղորդագրությունը՝ստորև․

«ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։

Զուգահեռաբար, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ամփոփում է մասնակից կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է ԿԸՀ համացանցային կայքում։

Այս երկու տեղեկանքների համադրության արդյունքում տեսնում ենք անհամապատասխանություններ՝ կուսակցության հաշվից բանկային հաշվեհամարի ելքերի և հիմնադրամ կատարված մուտքերի միջև։

Մինչդեռ նման անհամապատասխանություններ չպետք է լինեն, քանի որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ նախընտրական հիմնադրամներին փոխանցումներ կարող են կատարվել միմիայն կուսակցության բանկային հաշվեհամարներից։

Այսպես՝
• Հոկտեմբերի 27-ի դրությամբ, ըստ ԿԿՀ տեղեկանքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարից 10 մլն դրամ ելք է եղել դեպի նախընտրական հիմնադրամի հաշվեհամար, մինչդեռ հիմնադրամի վերաբերյալ ԿԸՀ տեղեկանքում որևէ մուտք կամ ծախս նշված չէ: Այս դեպքը առավել մտահոգիչ է, քանզի հոկտեմբերի 22-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում արձանագրել ենք բազում քարոզչական միջոցառումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, իսկ Ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է քարոզչական բնույթի ծախսերն իրականացնել միմիայն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։

• Հոկտեմբերի 22-ի դրությամբ «Հանրապետություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում նշված է 0 դրամի մուտք, 67,705 դրամի ելք և մոտ 4 մլն դրամի մնացորդ։ Մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։ ԿԿՀ տեղեկանքը հետագայում թարմացվել է և կուսակցության հաշվեհամարից 1 մլն դրամի ելքը լրացվել։

• Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հայրենիք» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում կուսակցության հաշվեհամարից ելքեր չեն գրանցվել, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքներում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։

• Հոկտեմբերի 22-ի և 27-ի դրությամբ «Ժառանգություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին տեղեկանքներում բացակայում են կուսակցության ֆինանսական հոսքերի մասին տվյալները, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում առկա են մուտքեր նախընտրական հիմնադրամում։

• Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հաղթանակ» դաշինքի նախընտրական հիմնադրամ, ըստ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքի, մուտք է եղել 16,320,000 դրամ։ Դաշինքը կազմված է ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններից, հետևաբար միայն այդ կուսակցությունների հաշիվներից կարող են մուծումներ կատարվել դաշինքի նախընտրական հիմնադրամին։ Սակայն ԿԿՀ հոկտեմբերի 22-ի և 27-ի տեղեկանքներում գումարային ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններից ելք է եղել ընդամենը 13 մլն դրամ։

Տեղեկանքների համադրելիության խնդիրներ

1. ԿԿՀ-ն տեղեկանքները ներկայացնում է առանձին եռօրյա հատվածների տրամաբանությամբ։ Այս տեղեկանքները հրապարակումից հետո ենթարկվում են ընթացիկ խմբագրումների՝ այդ մասին կատարելով ընդհանուր բնույթի նշում։ Հարկ է նշել նաև, որ առկա է ԿԿՀ կողմից հրապարակվող տեղեկանքների գրաֆիկի շեղում՝ առնվազն մեկ տեղեկանքի ուշացմամբ։

2. ԿԸՀ ՎՎԾ-ն ներկայացնում է 1 տեղեկանք, որում 3 օրը մեկ տվյալները նորացվում են (նախորդ տվյալները չեն պահպանվում), ինչը դժվար է դարձնում այս տեղեկանքների ժամանակային համեմատությունը։

Այս երկու ձևավաչափերը էականորեն բարդացնում են ԶԼՄ-ների, դիտորդական առաքելությունների վերահսկողական գործառույթները՝ տվյալների համապատասխությունն ու արժանահավատությունը ստուգելու իմաստով։ Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու պարտավորություն ունեցող այս երկու կառույցների չհամակարգված աշխատանքը անհնար է դարձնում ընտրություններում օգտաագործվող ֆինանսական հոսքերի արդյունավետ վերահսկողությունը։

Ակնկալում ենք երկու կառույցներից տվյալների ճշգրտում և պարզաբանում, ինչպես նաև պատշաճ փոխգործակցություն երկու մարմինների միջև՝ հետագա անճշտություններից խուսափելու և թափանցիկության պահանջը լիարժեք կատարելու նպատակով»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին  կայանալու են  Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու 2025 թվականի ընտրությունները։

Գրանցված կուսակցությունները, ըստ վիճակահանության արդյունքների, հանդես կգան այս թվերի ներքո․

1․«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմում «Առաջ» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները,

2․«Համահայկական ճակատ» կուսակցություն,

3․«Հանրապետություն» կուսակցություն,

4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն,

5․«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն,

6․ «Ժառանգություն» կուսակցություն,

7․«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,

8․«Հայրենիք» կուսակցություն։