Վայոց ձորում էլեկտրազոդողի անփութության պատճառով գյուղացիների գարու ցանքատարածքներն ամբողջովին այրվել են.shamshyan.com

Լուրեր

15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
Բոլորը

Երեկ հուլիսի 17-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող «Քահրեր» կոչվող հանդամասում «Կալպատարու Փաուեր Թրանսմիշն Լիմիթեդ» ընկերության աշխատակից Հնդկաստանի հանրապետւթյան քաղաքացի, Եղեգնաձոր քաղաքում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Պանդու Մանինի կողմից «Հրազդան-Շինուհայր» բարձրավոլտ հոսանքագծի թիվ 049 հենասյան վրա զոդման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հենասյան տարածքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով այրվել է Մալիշկա գյուղի բնակիչներ 57-ամյա Պարույր Բաբայանի 25.000 քմ, 31-ամյա Ռոման Ասատրյանի 25.000 քմ, 57-ամյա Հովհաննես Շահբազյանի 25.000 քմ, 54-ամյա Արա Ազոյանի 10.000 քմ և 59-ամյա Նորայր Շահբազյանի մոտ 15.000 քմ գարու ցանքատարածությունները:

Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մի քանի մարտական հաշվարկ: Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նյութեր են նախապատրաստվում, պարզում են նաև գյուղացիներին պատճառված նյութական վնասի չափը: