Ղրիմի կամրջի պայթյունի գործով բոլոր մեղադրյալների համար ցմահ ազատազրկում են պահանջում․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՌԴ Դոնի Ռոստովի Հարավային շրջանի զինվորական դատարանում եզրափակիչ ելույթների ժամանակ պետական ​​մեղադրողը ցմահ ազատազրկում է պահանջել 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունի գործով բոլոր ութ մեղադրյալների համար, փոխանցում է Meduza-ն։

Դատավարությունը սկսվել է փետրվարին։ Այն  ընթանում է փակ դռների հետևում՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Պաշտպանական կողմն իր եզրափակիչ ելույթները կներկայացնի հոկտեմբերի 30-ին։

Գործով անցնում է, ընդհանուր առմամբ, 13 մեղադրյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանցից ութը կալանավորված են։ Մեղադրյալներ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբը, Դմիտրի Տյաժոլիխը, Ռոման Սոլոմկոն և Արթուր Տերչանյանը մեղադրվում են ահաբեկչական գործողություն կատարելու (205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ) և զենքի անօրինական շրջանառության (222.1-րդ հոդվածի 4-րդ մաս) մեջ։

Սոլոմկոն և Տերչանյանը կասկածվում են նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության մեջ (226.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։ Քննությունն ահաբեկչական հարձակման կազմակերպիչ է համարում Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկին։

Մեղադրյալները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները։ BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով փաստաբաններին, գրել էր, որ գործով մեղադրյալներն «պատահական անհատներ են, որոնք սխալ ժամանակ սխալ տեղում են հայտնվել»:

Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր Ղրիմի կամուրջը, որը կառուցվել է Կերչի նեղուցի վրայով՝ Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումից հետո, երկու անգամ ենթարկվել է հարձակման։ 2022 թվականի հոկտեմբերին կամրջի վրա պայթուցիկներով բեռնված բեռնատար էր պայթել՝ փլուզելով ճանապարհի մի քանի հատվածներ։ Բեռնատարի վարորդը և մոտակայքում գտնվող մեքենայից ևս չորս մարդ զոհվել էին։

2023 թվականի հուլիսին էլ կամուրջը հարձակման էր ենթարկվել ռազմածովային անօդաչու թռչող սարքերի կողմից, որի հետևանքով զոհվել էր Բելգորոդի մարզից մի զույգ, մեքենայում գտնվող նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել էր։ Երկու հարձակումներից հետո կամրջի երթևեկությունը դադարեցվել էր վերանորոգման համար։

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած երկու պայթյունների կազմակերպման պատասխանատվությունն էլ ստանձնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի