Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, 3-ը՝ Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են․ Հակակոռուպցիոն կոմիտե
Հասարակություն
29.10.2025 | 15:20
Factor TV-ի տեղեկությունները հաստատվեցին․ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում․
«Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են»,- նշեցին Կոմիտեից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, այդ թվում՝ Ապարանի համայնքապետարանում, կան մոտ մեկ տասնյակ ձերբակալվածներ։
Ռոզա Վարդանյան