Ի՞նչ պահանջներ են ներկայացվում տնօրենին․ քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումները

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունում «ԵՄ-ն հանուն կրթության» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում դպրոցների կառավարման համակարգի բարեփոխում. մարտահրավերներ և հաջողության պատմություններ» խորագրով:

Քննարկվել են, թե ինչ նոր պահանջներ են ներկայացվում տնօրեններին, ինչ լրացուցիչ պահանջեր՝ գյուղական դպրոցների ուսուցիչներին։ Նշվում է, որ որոշակի փոփոխություններ են նախատեսվում նաև անվտանգության ծառայության չափանիշների թարմացման նպատակով. այժմ այդ նպատակով տեխնիկական նկարագիր է մշակվում․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մարզային վարչությունների պետեր, փորձագետներ և այլք:

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգը, առկա խնդիրներն ու առաջընթացը: Նա կարևորել է հանդիպումը թեմայի վերաբերյալ արձանագրված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները նախանշելու տեսանկյունից:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նախարարի տեղակալը նշել է՝ շուրջ 1300 դպրոցներից 583-ն անցել է կառավարման նոր համակարգի։ Դրանցից 234-ում տնօրեններն արդեն նշանակվել են, իսկ 349-ում այդ հաստիքը թափուր է: «Նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատելով՝ դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից այս տարի ներկայացված զարգացման ծրագրերը և հարցազրույցները որակական տեսանկյունից էական փոփոխություն են կրել՝ դրական իմաստով»,- նշել է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում ներդրված է նաև վարչատնտեսական համակարգողի ինստիտուտը, որը հնարավորություն է տվել տնօրեններին վերապահել բացառապես կրթության բովանդակությանն առնչվող գործառույթներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է այն հարցին, թե ինչ պահանջներ են ներկայացվում հանրակրթական դպրոցի տնօրենին՝ ըստ համապատասխան իրավական ակտերի. «Պահանջներն առաջին հերթին վերաբերում են գործառույթների այն շրջանակին, որոնք տնօրենը պետք է իրականացնի՝ վստահ լինելու համար, որ հանրակրթության պետական չափորոշիչը պատշաճ ներդրվել է տվյալ դպրոցում: Հաջորդ բաղադրիչը վերաբերում է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ կամավոր ատեստավորում, տարակարգի շնորհում և հերթական ատեստավորում։ Այս համատեքստում կարևոր է՝ տնօրենի հավակնորդը ինչպես է պատկերացնում տվյալ դպրոցում մանկավարժների մասնագիտական զարգացման ապահովումը»։

Հաջորդ բաղադրիչը, ըստ նրա, վերաբերում է ենթակառուցվածքների և առկա ռեսուրսների արդյունավետ կիրառմանը՝ պատշաճ բովանդակային կառավարում ապահովելու տեսանկյունից: «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող դպրոցների տնօրեններին բովանդակային այլ պահանջներ են ներկայացվում. «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցների տնօրենների հավակնորդները պատկերացնեն, թե ինչպես են կարողանալու կառավարել տվյալ դպրոցը որպես համայնքային կենտրոն՝ ապահովելով բազմապիսի ծառայություններ տվյալ բնակավայրում։ Բնականաբար, այստեղ նախատեսում ենք նաև լրացուցիչ հաստիքներ, օրինակ, համայնքային ծրագրերի պատասխանատուի, նախադպրոցական կրթության գծով համակարգողի»:

Կառավարման նոր համակարգի անցնելու շրջանակում նա անդրադարձել է նաև վարչատնտեսական համակարգողների գործունեությանը՝ կարևորելով, որ վարչատնտեսական կառավարիչներ լինեն այն մարդիկ, որոնք հստակ պատկերացնում են գործառույթների ողջ շրջանակը՝ տնօրենին ազատելով տնտեսական հարցերի ծանրաբեռնվածությունից:

«Վարչատնտեսական գործառույթների իրականացման առումով կարևոր փոփոխություն է լինելու ծառայությունների արտապատվիրակումը։ Ներկայում երկու մարզերի հանրակրթական դպրոցների համար հաշվապահության և գնումների արտապատվիրակման մրցույթ է հայտարարվել։ Ծրագրի փորձարկումից և արդյունքների վերլուծությունից հետո բոլոր մարզերում ներդրվելու է այս երկու ծառայությունների արտապատվիրակման ձևաչափը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել՝ մասնագիտացված ծառայությունների արտապատվիրակումը օրակարգային հարցերից է։

Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշակի փոփոխություններ են նախատեսվում նաև անվտանգության ծառայության չափանիշների թարմացման նպատակով. այժմ այդ նպատակով տեխնիկական նկարագիր է մշակվում:

Հանդիպման մասնակիցներին Արաքսիա Սվաջյանն իրազեկել է, որ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունած «Հանրակրթության մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում իրականացված փոփոխությունների համաձայն՝ հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը։ Գործընթացը կիրականացվի փուլային եղանակով․ 2026 թվականի սեպտեմբերից մարզպետարանների, իսկ 2027 թվականի սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցները բովանդակային մասով կանցնեն նախարարության ենթակայության տակ, իսկ վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ քաղաքապետարանի և մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ, այդ թվում՝ նաև ավագ դպրոցների մասով:

Նա կարևորել է նաև գործող տնօրենների շարունակական վերապատրաստման գործընթացը, որի տրամաբանական ամփոփումը լինելու է տնօրենների ատեստավորումը։

Քննարկման ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս անդրադարձել է դպրոցների կառավարման համակարգի բարեփոխմանը՝ ընդգծելով գործընթացի կարևորությունը կրթության ոլորտի ընդհանուր բարեփոխումների համատեքստում. «Ակնկալվում է, որ դպրոցների տնօրենները կլինեն առաջնորդներ, մարդկային ռեսուրսների լավ կառավարիչներ՝ հանդիսանալով ամուր կապ ուսուցիչների, աշակերտների և ծնողների միջև: Կարևոր է հասկանալ, թե համակարգն ինչպես կարող է օգնել տնօրեններին՝ կատարելու այս կարևոր դերերը»:

Քննարկման շրջանակում բանախոսները բարձրացրել են դպրոցի զարգացման հնգամյա ծրագրի գնահատմանն առնչվող մի շարք հարցեր։ Ներկայացվել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հաջողության պատմությունները, անդրադարձ է եղել տնօրենների շարունակական մասնագիտական զարգացման, ՀՀ բուհերում կրթության կառավարման, ուսուցչական առաջնորդության մագիստրոսական ծրագրերի բարելավման խնդիրներին»,- ասված է հաղորդագրությունում։