Վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարը 2026-ին կավելանա, նախագահինը և ԱԺ-ինը՝ կպակասեցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Պետական վերահսկողության ծառայությանն առաջարկվում է հատկացնել 2025 թվականի համար հաստատված բյուջեից 168 մլն դրամով ավելի կամ 1 մլրդ 102 մլն դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ բյուջետային նիստում տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Գլխավոր ֆինանսական փաստաթղթով պակասել են Ազգային ժողովին հատկացվող գումարները։

Նախարարի ներկայացմամբ՝ 2026 թվականի համար խորհրդարանին առաջարկվում է հատկացնել նախորդ տարվա համեմատ 68 մլն դրամով պակաս գումար: Բյուջեն կկազմի 7 մլրդ 4 մլն դրամ:

Հովհաննիսյանը նշեց, որ նախագահի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել նախորդ տարվանից 40 մլն դրամով պակաս կամ 1 մլրդ 618 մլն դրամ:

Նա նաև հայնեց, որ վարչապետի աշխատակազմի համար նախատեսվել է 1 մլրդ 520 մլն դրամով բյուջեի ավելացում: Այն կկազմի 25 մլրդ 804 մլն դրամ: Ֆինանսական ցուցանիշի ավելացումը, ըստ ֆինանսների նախարարի, հիմնականում պայմանավորված է հաջորդ տարի Հայաստանում պլանավորվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման հանգամանքով, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ ծախսերով։

Մանրամասները՝ տեսանյութում։
Մանյա Պողոսյան