ՌԴ-ում գիշերը խոցվել է 100 ԱԹՍ, 13 օդանավակայանների գործունեությունը դադարեցվել է

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը ռուսական ՀՕՊ ուժերը Ռուսաստանի և բռնակցված Ղրիմի տարածքի վրա որսացել  և ոչնչացրել են ուկրաինական 100 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն։

46 անօդաչու խոցվել է Բրյանսկի մարզի վրա, 12-ը՝ Կալուգայի մարզի, 8-ը՝ Բելգորոդի, 7-ը՝ Կրասնոդարի, 6-ական՝ Մոսկվայի մարզի և Օրյոլի մարզի, 4-ական՝ Ուլյանովսկի մարզի վրա, 3-ական՝ Ղրիմի և Մարի Էլ Հանրապետության, 2-ը՝ Ստավրոպոլի մարզի վրա և 1-ական՝ Կուրսկի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի վրա։ Ռոսավիացիայի տվյալներով՝ Սարատովի, Գելենջիկի, Պենզայի, Վլադիկավկազի, Գրոզնիի, Սամարայի, Կրասնոդարի, Ուլյանովսկի, Կազանի և Չեբոքսարի օդանավակայանները, ինչպես նաև Մոսկվայի Շերեմետևո, Ժուկովսկի և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը երեկոյան և գիշերը։

Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են հարձակվել Բուդյոնովսկի արդյունաբերական գոտու վրա: Նա ասել է, որ ՀՕՊ ուժերը չեզոքացրել են անօդաչու թռչող սարքերը, և հարձակումը «էական վնաս» չի պատճառել:

«Հաջողվել է խուսափել զոհերից կամ վնասից: Արտակարգ իրավիճակների ծառայությունները ներկայում աշխատում են այն տարածքում, որտեղ անօդաչու թռչող սարքերն ընկել են»,- հավելել է նա։

Astra տելեգրամ ալիքն էլ հաղորդում է, որ Բուդյոնովսկում, ենթադրաբար, հարձակման է ենթարկվել «Ստավրոլեն» նավթաքիմիական գործարանը, որն արտադրում է պոլիէթիլեն և պոլիպրոպիլեն: Տեղի բնակիչները հայտնել են տարածքում պայթյունների և հրդեհի մասին:

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն էլ հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել են ինը բնակելի շենքեր, ինչպես նաև «Միրատորգ» արտադրական օբյեկտը: Մարի Էլ Հանրապետության ղեկավար Յուրի Զայցևի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներ են գրանցվել արդյունաբերական օբյեկտներից մեկի մոտ: Ուկրաինական «Exilenova+» տելեգրամ ալիքը պնդում է, որ հարձակման թիրախը նավթավերամշակման գործարանն է եղել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի