Ռիո դե Ժանեյրոում թմրավաճառների խոշոր խմբավորման դեմ գործողության ժամանակ զոհվել է առնվազն 64 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան

Լուրեր

28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռիո դե Ժանեյրոյի աղքատ թաղամասերում ոստիկանությունը քաղաքի պատմության մեջ թմրավաճառների դեմ պայքարի ամենամեծ ռեյդերն է իրականացրել, որի հետևանքով բախումների ժամանակ զոհվել է առնվազն 64 մարդ, գրում է AFP-ն։

Շուրջ 2500 զինված ոստիկաններ, զրահատեխնիկայի, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, մասնակցել են Բրազիլիայի թմրավաճառների ամենամեծ կարտելի գործունեությունը Ռիոյի հյուսիսային երկու աղքատ թաղամասերում խափանելու գործողությանը։ Խուզարկությունների մեկնարկից մի քանի ժամ անց Ռիոյի միջազգային օդանավակայանի մոտակայքում կրակոցներ են լսվել։ Ոստիկանության պնդումների ֆոնին, որ ավազակախմբերն անօդաչու թռչող սարքեր են օգտագործում հակահարված տալու համար, բնակիչները շտապել են ապաստան գտնել, իսկ խանութները փակել են իրենց դռները։

Նահանգապետ Կլաուդիո Կաստրոն Կոմպլեքսո դա Պենյայում և Կոմպլեքսո դու Ալեմաոյում իրականացված գործողությունը որակել է որպես նահանգի պատմության մեջ ամենամեծը։ Կենտրոնական կառավարությունը հայտարարել է, որ ռեյդերի նպատակն էր՝ կանխել «Comando Vermelho» (Կարմիր հրամանատարություն) անվանումով խմբավորման ընդլայնումը։

Կաստրոն հայտնել է խմբավորման 60 ենթադրյալ անդամի մահվան մասին։ Նրա վարչակազմի աղբյուրը AFP-ին հայտնել է, որ սպանվել է նաև չորս ոստիկան։

Զոհերի թվով նախորդ «ռեկորդը» սահմանվել էր 2021 թվականին, երբ 28 մարդ էր զոհվել։

Ոստիկանությունը մոբիլիզացրել է երկու ուղղաթիռ, 32 զրահապատ մեքենա և 12 քանդման մեքենա, որոնք օգտագործվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցների կիրառմամբ կառուցված բարիկադները քանդելու համար։ Կաստրոն X-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ, իր նկարագրածի համաձայն, ավազակախմբի կողմից անօդաչու թռչող սարք է արձակվում։

Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ «սարսափած է» երեքշաբթի օրվա բռնությունից։

«Այս մահացու գործողությունը խորացնում է ոստիկանական գործողությունների ծայրահեղ մահացու հետևանքների միտումը Բրազիլիայի մարգինալացված համայնքներում։ Մենք հիշեցնում ենք իշխանություններին մարդու իրավունքների իրավունքների պաշտպանության հարցում իրենց պարտավորությունների մասին և կոչ ենք անում անհապաղ և արդյունավետ հետաքննություններ անցկացնել»,- ասվում է ՄԱԿ-ի պաշտոնյաների հայտարարության մեջ։

Անցյալ տարի Ռիոյում ոստիկանական գործողությունների ժամանակ մահացել է շուրջ 700 մարդ։ Մասնագետներն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատել են Բրազիլիայում անվտանգությանն ուղղված ջանքերը՝ դրանք համարելով անարդյունավետ հանցավոր կազմակերպությունների դեմ պայքարում։

Ռիո նահանգի օրենսդիր ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովը պահանջելու է բացատրություններ գործողության հանգամանքների վերաբերյալ, լրատվամիջոցին հայտնել է հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Դանի Մոնտեյրոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի