Սպառողին մի խաբեք, չի կարող գրվել 70 % զեղչ և հազարավոր ապրանքներից մի բանտիկ զեղչեք․ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

«Ստեղծել ենք թվային նոր հարթակ, որով սպասարկվում են սպառողի բողոքներն ու ամբողջությամբ թվային տիրույթում իրականացվում է սպասարկումը, սակայն արդեն երկու տարի է՝ սպասարկման համար որևէ գումար հանձնաժողովը չի ստացել»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցին հատկացված միջոցները։

Նրա խոսքով՝ բիզնեսը փորձում է բողոքների 90 տոկոսը լուծել առանց վարույթի։

«Երբ տեսնում են, որ սպառողի բողոքը հասցեական է և հիմնավորված, հաճախ արձագանքում են դրական դիրքորոշմամբ, ինչի արդյունքում խնդիրը լուծվում է առանց վարչական վարույթի անհրաժեշտության»,- հավելեց Գևորգյանը։
Ոլորտի խնդիրներից նա մատնանշեց խանութների կողմից հաճախ հայտարարվող զեղչեը։

«Սպառողին մի խաբեք, չի՛ կարող գրվել 70 % զեղչ և հազարավոր ապրանքներից մի բանտիկ զեղչեք։ «Էստի համեցեք»-ի արագ տարբերակն է, ասում են՝ շուտ եկեք առեք, գների բում է և այլն։ Մարդը չի հավատում զեղչին, մտածում է՝ ինչ կա ֆեյք է»,- նկատեց գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան