ՌԴ Պետդուման ընդունել է ամբողջ տարվա ընթացքում զորակոչի մասին օրենքը 

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է քաղաքացիների զորակոչ զինվորական ծառայության ամբողջ օրացուցային տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, գրում է Meduza-ն։

Հաստատված օրենքը սահմանում է, որ զինվորական կոմիսարիատները կկարողանան անցկացնել զորակոչիկների բժշկական զննումներ, անցկացնել հոգեբանական ստուգումներ և անցկացնել զորակոչային հանձնաժողովների նիստեր ամբողջ տարվա ընթացքում։ Ինչպես նախկինում, զորակոչիկները կուղարկվեն իրենց ծառայության վայրեր տարեկան երկու անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

Ընդունված օրենքի համաձայն՝ զորակոչիկներին ծանուցագրեր կուղարկվեն ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ ամսից։

Նախաձեռնության հեղինակները նշել են, որ այն նպատակ ունի «թեթևացնել» զինվորական կոմիսարիատների բեռը։ Բացատրական գրառման մեջ նշվում է, որ նոր օրենքը հավասարաչափ կբաշխի աշխատանքային ծանրաբեռնվածությունը զորակոչային կենտրոնների միջև և կբարելավի զինվորական զորակոչի որակը։

Բացի այդ, երկրորդ ընթերցման ժամանակ օրինագծում փոփոխություններ են ներկայացվել։ Մասնավորապես, դրանցից մեկով առաջարկվում է զինվորական կոմիսարիատների կողմից տրված էլեկտրոնային ծանուցագրերի վավերականությունը սահմանափակել 30 օրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի