Հունգարիան ցանկանում է հակաուկրաինական դաշինք ստեղծել Եվրամիության ներսում

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Հունգարիան մտադիր է միավորել ուժերը Չեխիայի և Սլովակիայի հետ՝ Եվրամիության ներսում Ուկրաինայի նկատմամբ սկեպտիկ տրամադրվածների դաշինք ստեղծելու համար։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավոր քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բուդապեշտն այս կոալիցիայում Պրահայի կողմից իրեն գործընկեր է համարում աջակողմյան պոպուլիստ Անդրեյ Բաբիշին, որը վերջերս հաղթել է ընտրություններում և բանակցություններ է սկսել կառավարական կոալիցիա կազմելու համար։ Բրատիսլավայի կողմից՝ ներկայիս վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարությունն է։ Արևելյան Եվրոպայի երեք երկրների առաջնորդները միասին ծրագրում են համաձայնեցնել իրենց դիրքորոշումները ԵՄ գագաթնաժողովից առաջ։

«Չնայած կայուն քաղաքական միությունը դեռ շատ հեռու է, դրա ստեղծումը կարող է զգալիորեն բարդացնել ԵՄ ջանքերը՝ Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու համար»,- գրում է Politico-ն։

Բալաժ Օրբանը զուգահեռ է անցկացրել Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Հունգարիա, Չեխիա և Սլովակիա) հետ, որը 2015 թվականի փախստականների ճգնաժամի ժամանակ հակազդել էր անօրինական միգրանտների հոսքին ԵՄ: Սակայն խմբի ներսում լուրջ տարաձայնություններ էին սկսվել 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։ Politico-ն ենթադրում է, որ Վիշեգրադյան քառյակը կարող է եռյակ դառնալ առանց Լեհաստանի:

Նման դաշինքի ստեղծումը, սակայն, ժամանակ կպահանջի: Ի վերջո, չնայած 2023 թվականին Սլովակիայի վարչապետ վերընտրվելուն՝ Ռոբերտ Ֆիցոն դեռևս պաշտոնապես չի դաշինք կնքել Վիկտոր Օրբանի հետ որոշակի քաղաքական հարցերի շուրջ, իսկ Բաբիշը դեռևս չի ձևավորել կառավարություն Չեխիայում:

Politico-ն, հղում անելով Բալաժ Օրբանին, պնդում է, որ ոչ միայն եվրոպական կառավարությունները, այլև Եվրախորհրդարանում ներկայացված այլ երկրների կուսակցությունները կարող են միանալ նոր հակաուկրաինական խմբին: Նա որպես հնարավոր գործընկերներ անվանել է «Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ» և «Ինքնիշխան ազգերի Եվրոպա» աջակողմյան խմբակցությունները, ինչպես նաև «որոշ ձախակողմյան խմբերը»:

Ժամանակի ընթացքում, կարծում է Օրբանի խորհրդականը, աջ կենտրոնամետ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչները նույնպես կարող են դեմ լինել Բրյուսելի ներկայիս քաղաքականությանը, որը կքանդի Եվրախորհրդարանում ներկայիս կենտրոնամետ մեծամասնությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Եվրոպայում նոր հակաուկրաինական դաշինքի ստեղծման մասին հարցին, հայտարարել է, որ «պետությունների ճնշող մեծամասնությունը գտնվում է եվրոպական միլիտարիստական ​​հոսանքում գտնվում է միլիտարիստական ​​հիստերիայի մեջ», գրում է ՌԲԿ-ն։

«Թեև քիչ, բայց ԵՄ-ում կան պետություններ, որոնք պաշտպանում են իրենց իրավունքները՝ օգտագործելով իրենց ունեցած մեխանիզմները։ Նրանց համար դժվար է, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի