Թուրքիան և Մեծ Բրիտանիան 11 միլիարդ դոլարի Eurofighter կործանիչների գործարք են կնքել

Լուրեր

08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում Անկարան և Լոնդոնը 20 Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի խոշոր պաշտպանական համաձայնագիր են ստորագրել, որի արժեքը կազմում է շուրջ 11 միլիարդ դոլար, գրում է Turkish Minute-ը։

Սթարմերը նշել է, որ համաձայնագիրը ներառում է Թուրքիայի համար ապագայում լրացուցիչ ինքնաթիռներ գնելու հնարավորություն:

«Գործարքը կամրապնդի անվտանգությունը ՆԱՏՕ-ում, կխորացնի մեր երկկողմ պաշտպանական համագործակցությունը և կխթանի տնտեսական աճը երկու երկրներում՝ ապահովելով 20,000 բրիտանական աշխատատեղ»,- ասել է նա։

Էրդողանը գործարքն անվանել է Անկարայի և Լոնդոնի միջև «ռազմավարական հարաբերությունների նոր խորհրդանիշ» և շնորհակալություն հայտնել Eurofighter կոնսորցիումի մյուս անդամներին՝ Գերմանիային, Իտալիային և Իսպանիային՝ իրենց «կառուցողական մոտեցման» համար։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, որն ուղեկցել  է Սթարմերին ռազմաօդային ուժերի գլխավոր մարշալ Հարվ Սմիթի հետ, նշել է, որ համաձայնագիրը «շատ ավելի լայն է, քան ինքնաթիռները»՝ նկարագրելով այն որպես երկու երկրների միջև «աճող պաշտպանական և արդյունաբերական գործընկերության առաջատար եզր»։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պատվերը որակել է նաև որպես «սերնդի ընթացքում ամենամեծ կործանիչ ինքնաթիռների գործարքը»՝ նշելով, որ այն կամրապնդի Թուրքիայի օդային մարտական ​​կարողությունները և կբարելավի ՆԱՏՕ-ի պաշտպանությունը կարևոր տարածաշրջանում։

Թուրքական անվտանգության աղբյուրը AFP-ինի հայտնել է, որ երկու Eurofighter ինքնաթիռներ արդեն ժամանել են Թուրքիա։ Անկարան վաղուց է ձգտում արդիականացնել իր ռազմաօդային ուժերը՝ այն բանից հետո, երբ 2019 թվականին հեռացվեց ԱՄՆ-ի գլխավորած F-35 հարվածային կործանիչների ծրագրից՝ Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգը գնելու պատճառով։

Լոնդոնի հետ բանակցություններն արագացան այն բանից հետո, երբ Գերմանիան հուլիսին հանեց վաճառքի վրա դրված վետոն, որը սահմանվել էր Գազայում Իսրայելի ռազմական արշավի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման պատճառով։

Վերլուծաբանները նշում են, որ համաձայնագիրը մեծ փոփոխություն է մտցնում Թուրքիայի պաշտպանական քաղաքականության մեջ՝ ԱՄՆ-ից տարիներ շարունակ կախվածությունից հետո։

Այս գործարքը նաև տեղի է ունենում Անկարայի և Դոհայի միջև խորացող համագործակցության ֆոնին: Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ երկուշաբթի մատակարարված երկու ինքնաթիռները, հավանաբար, սկզբնապես նախատեսված են եղել Կատարի համար, որը 2017 թվականին պատվիրել էր 24 Eurofighter, իսկ ավելի ուշ՝ ևս 12-ը: Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին երեքշաբթի պետք է ժամանի Անկարա՝ բանակցություններ վարելու, որոնք, ինչպես սպասվում է, կներառեն ինչպես պաշտպանության, այնպես էլ Գազայի հետ կապված հարցեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի