Ճապոնիայի վարչապետը խոստացել է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սանաե Տակաիչին գովեստի խոսքեր է ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Տոկիո կատարած այցի ժամանակ և խոստացել «կապերի ոսկե դարաշրջան» սկսել՝ նախքան Վաշինգտոնի հետ կարևորագույն հանքանյութերի անվտանգության վերաբերյալ համաձայնագիր կնքելը։ Սպիտակ տունը հայտնել է, որ Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակաիչին գովաբանել է Թրամփի ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման միջնորդության գործում և հայտարարել, որ նրան առաջադրելու է Նոբելյան խաղաղության մրցանակի, գրում է France 24-ը։

«Ես կցանկանայի իրականացնել Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի նոր ոսկեդարը, որտեղ և՛ Ճապոնիան, և՛ Միացյալ Նահանգները կդառնան ավելի ուժեղ և ավելի բարգավաճ»,- ասել է Տակաիչին։

Կողմերը համաձայնագիր են ստորագրել, որը նպատակ ունի «հասնել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների մատակարարման շղթաների դիմադրողականությանը և անվտանգությանը», ասվում է հրապարակման մեջ։

Պեկինն այս ամիս հայտարարել էր հազվագյուտ մետաղների արդյունաբերության ոլորտում լայնածավալ սահմանափակումների մասին, ինչը Թրամփին դրդել էր սպառնալ Չինաստանից ներմուծման համար 100 տոկոսանոց մաքսատուրքերով՝ որպես պատասխան միջոց։

Նախատեսվում է Թրամփի ելույթը ԱՄՆ ռազմածովային ուժերի USS George Washington ավիակիրի վրա, որը կայանված է Յոկոսուկայի ռազմածովային բազայում։ Նա նաև կճաշի բիզնես առաջնորդների հետ, որոնց թվում, հավանաբար, կլինի նաև Toyota ընկերության նախագահը։

Մինչ այս, ԱՄՆ նախագահը Մալայզիայում էր, նախատեսվում է նաև նրա հանդիպումը Չինաստանի գործընկեր Սի Ցզինպինի հետ, որը տեղի կունենա հինգշաբթի՝ Հարավային Կորեայում։

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել իր ուղևորությունը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար, չնայած նման հանդիպման մասին տեղեկություն դեռևս չի հայտարարվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի